Անդրեա Օշվարտ հունգ.՝ Andrea Klára Osvárt | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (2003) և Kodály Zoltán High School, Pécs? (1990) |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
andreaosvart.com | |
Անդրեա Օշվարտ (հունգ.՝ Osvárt Andrea, ապրիլի 25, 1979, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի դերասանուհի, նախկին մոդել։
Անդրեա Օշվարտը ծնվել է Բուդապեշտում, մանկությունն անցկացրել է Տամաշի քաղաքում։ Իտալերենով ավարտել է իտալահունգարական տարրական դպրոցը։ Դպրոցից հետո ընդունվել է Բուդապեշտի համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։
16 տարեկանում սկսել է մոդել աշխատել։ 1996 թվականին մոդելների համահունգարական «Տարվա հայացք» մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հիմնվել է Բուդապեշտում, սկսել է մոդելային միջազգային գործունեություն ծավալել՝ ամբողջ աշխարհում մասնակցելով ցուցադրությունների, զուգահեռ նկարահանվելով գովազդային հոլովակներում։
2000-ական թվականների սկզբին փորձել է իրեն որպես դերասանուհի, 2001 թվականին փոքր դեր է խաղացել «Լրտեսական խաղեր» ֆիլմում։ Այդ ֆիլմից հետո կենտրոնացել է դերասանական աշխատանքի վրա։ Ավարտել է Բուդապեշտի թատերական համալսարանը, ապա ընդունվել է Հռոմի թատերական միջազգային ուսումնարանը, որն ավարտել է 2003 թվականին[5]։ 2012 թվականից նկարահանվել է «Փոխադրող» սերիալում։
Տիրապետում է հունգարերենի, իտալերենի, անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Օշվարտ» հոդվածին։ |
|