Անդրեա դա Մուրանո | |
---|---|
Ծնվել է | 1462 |
Ծննդավայր | Մուրանո, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | 1512 |
Մահվան վայր | Կաստելֆրանկո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Andrea da Murano Վիքիպահեստում |
Անդրեան Մուրանոյից (իտալ.՝ Andrea da Murano, 1462, Մուրանո, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1512, Կաստելֆրանկո Վենետո, Տրևիզո, Վենետո, Իտալիա, փաստաթղթերով հայտնի է 1463-1512 թվականներին), Վերածննդի դարաշրջանի վենետիկյան նկարիչ:
Նկարիչի կենսագրական փաստերը քիչ են և վերականգնվել են արխիվային գտածոների հաշվին։ Ծննդյան տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է 1440-1443 թվականների միջև է։ Նրա մասին առաջին փաստագրական հիշատակությունը թվագրվում է 1463 թվականին, երբ նա աշխատում էր Սան-Զաքարիա եկեղեցու ոսկեջրմամբ։
Ըստ ենթադրությունների՝ Անդրեա դա Մուրանոն կարող էր կապված լինել նկարիչ Բարտոլոմեո Վիվարինիի հետ (մոտավորապես 1430-1491 թվականներ)։ Հայտնի է, որ երկու նկարիչներն էլ աշխատում էին «Աբրահամի կյանքի տեսարաններ» նկարների վրա Սան-Մարկոսի եղբայրության համար, որն այժմ կորսված է։ 1472 թվականից Սանտա-Մարիա-Ֆորմոզայում հայտնի է նկարչի արվեստանոցի գոյության մասին, որտեղ նաև աշխատում էր նրա եղբայր Ջիրոլամո դի Ջովանին, ով նաև զբաղվում էր ոսկու քանդակագործությամբ։ 1480-ական թվականներին նա աշխատում էր Կասլելֆրանկո քաղաքի համակազմում, որտեղ ստեղծում էր կոմպոզիցիաներ, որոնք Վենետիկում հայտնի էին որպես «Սուրբ զրույցներ»։ Որոշ ժամանակ նա աշխատում էր Տրեվիզո քաղաքում։
Սուրբ Սեբաստիանի, Վինսենթ Ֆերերի Ռոխի և չորս այլ անձանց հետ Սուրբ Պետրոսի և Մադոննա դելլա Միսերի կորդիայի եռաչափ պատկերը վերագրվում է Անդրեային, և գտնվում է Վենետիկի դել Ակադեմիա պատկերասրահում, որը սերում է Մուրանոյի Սան Պիետրո եկեղեցուց[1]։
Նկարչի գեղարվեստական ոճին հատուկ են վաղ վերածննդի դարաշրջանի վենետիկյան դպրոցի գծեր։ Ինչպես այդ ժամանակաշրջանում վենետիկցի նկարիչների նկարների մեծամասնությանը, այնպես էլ Անդրեա դա Մուրանոյին, հատուկ է գույների վեհությունը, պայծառությունը։ Միջնադարյան գծերի անհաղթահարելիության ապացույցըն խորանային կերպարների ոսկյա ֆոնը և դրանց անշարժությունն են։ Վարպետի ոճը տատանվում է այն նույն սահմաններում, ինչ Վիվարինի եղբայրների և Բելլինի ընտանիքի նկարիչների ոճը։ Դրա հետ մեկտեղ, հավանական է, որ նա կողմնորոշվում էր նաև Անդրեա Մանտենյայի ստեղծագործություններով։