Անդրեաս Ակոլութոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 16, 1654 կամ մարտի 6, 1654[1] Բերուտուվ, Powiat Oleśnicki, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան[2] |
Մահացել է | նոյեմբերի 4, 1704 (50 տարեկան) կամ սեպտեմբերի 9, 1704[1] (50 տարեկան) Վրոցլավ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] |
Բնակության վայր(եր) | Սիլեզիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | արևելագետ, բանասեր և հայագետ |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան[1] |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[3] |
Անդրեաս Վրատիսլավ Ակոլութոս (գերմ.՝ Andreas Acoluthus, մարտի 16, 1654 կամ մարտի 6, 1654[1], Բերուտուվ, Powiat Oleśnicki, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան[2] - նոյեմբերի 4, 1704 կամ սեպտեմբերի 9, 1704[1], Վրոցլավ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]), գերմանացի հայագետ, արևելագետ, Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր։
Գերմանացի առաջին գիտնականն է, որ զբաղվել է հայերենով։ Հայ քահանա Հակոբ Գրիգորենցի միջոցով ձեռք բերելով Ամստերդամում 1666 թվականին լույս տեսած հայերեն Աստվածաշունչը՝ 1680 թվականին հրատարակել է «Մարգարէութիւն Աբդիու» հատվածը։
Առաջին սյունակում տվել է հատվածի ընթերցվածը լատինական տառերով, երկրորդում՝ բնագիրը, երրորդում՝ լատ. թարգմանությունը։
Կատարել է նաև քերականական-լեզվական, վերլուծություններ, բացատրել բնագրի բոլոր բառերը, ներկայացրել հայերեն այբուբենը, արտասանությունը, թվական արժեքը և այլն։ Անդրեասը հարակցություն և նմանություն է տեսել հայերենի ու եգիպտերենի միջև, սխալմամբ կարծել, թե հայերենն առաջացել է եգիպտերենից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 228)։ ![]() |
|