Անդրեյ Դենիսով (ռուս.՝ Андре́й Ива́нович Дени́сов, հոկտեմբերի 3, 1952(1952-10-03), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2003 թվականի ապրիլի 29)[1]։
1974 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է չինարենին և անգլերենին։
1974 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1998 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2000 թվականի հունիսի 14-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
- 2000 թվականի ապրիլի 21-ից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 28-ը Եգիպտոսում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
- 2001 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2004 թվականի հուլիսի 12-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[4][5]։
- 2004 թվականի հուլիսի 12-ից մինչև 2006 թվականի ապրիլի 8-ը Միավորված ազգերի կազմակերպությունում եղել է Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ[6][7]։
- 2006 թվականի ապրիլի 8-ից մինչև 2013 թվականի ապրիլի 22-ը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ[8][9]։
- 2013 թվականի ապրիլի 23-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[10]։
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի նոյեմբերի 7)[11]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2003 թվականի ապրիլի 29)[1]