Անդրեյ Երմակ | |
Կրթություն՝ | Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր և իրավաբան |
Ծննդյան օր | նոյեմբերի 21, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Պարգևներ | |
Անդրիյ Երմակ (ուկրաիներեն՝ Андрій Борисович Єрмак, նոյեմբերի 21, 1971, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի իրավաբան, կինոպրոդյուսեր, Ուկրաինայի նախագահի օգնական[1] (2019 թվականի մայիսի 21-ից մինչև 2020 թվականի փետրվարի 11-ը)[2][3]։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար (2020 թվականի փետրվարի 11-ից)[4]։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ (2020 թվականի փետրվարի 12-ից)[5]։
1995 թվականին ավարտել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ստացել Միջազգային մասնավոր իրավունքի մագիստրոսի աստիճան։ Նույն թվականին ստացել է իրավաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքի վկայագիր[6]։
1997 թվականին հիմնադրել է միջազգային իրավաբանական ընկերություն, ակտիվորեն մասնակցել է տնտեսական իրավունքի և Մտավոր սեփականության ոլորտում առաջին օրենսդրական ակտերի մշակմանը[7]։
2000 թվականին հրավիրվել է Իրավաբանների միջազգային կազմակերպության (IBA) ամենամյա համաժողովին, հանդիսանում է IBA-ի անդամ և Ուկրաինայի իրավաբանների ասոցիացիայի անդամ։
Երեք գումարումների ընթացքում (V, VI,VIІ) աշխատել է որպես Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ռեգիոնների կուսակցությունից ըմբիշ Էլբրուս Թադեևի օգնական։ «Կիև քաղաքի գործարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ[8]։
2019 թվականի մայիսի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անդրեյ Երմակին նշանակել է իր օգնական։ Այդ պաշտոնում համակարգել է արտաքին քաղաքականության հարցերն ու միջազգային հարաբերությունները։
Ազգային ներդրումային խորհրդի անդամ (2019 թվականի հունիսի 21-ից)[9]։ «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի դիտորդական խորհրդի անդամ (2019 թվականի հոկտեմբերի 7-ից)[10]։
Ըստ strana.ua-ի տվյալների Երմակը տնօրինում է ավելի քան երկու տասնյակ ընկերությունների բաժնեմաս, որոնց թվում են՝ իրավաբանական և պահնորդական ծառայություններ, դեղագործություն, խորհրդատվություն, շինարարություն[11]։
2020 թվականի փետրվարի 11-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անդրեյ Երմակին նշանակել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար։
Garnet International Media Group-ի հմնադիր։ «Մարտի կանոն» և «Սահման» ֆիլմերի պրոդյուսերն է[12]։
Ուկրաինայի կինոակադեմիայի անդամ, Եվրոպական կինոակադեմիայի անդամ (2017)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Երմակ» հոդվածին։ |
|