Անդրեյ Խլիվնյուկ

Անդրեյ Խլիվնյուկ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունАндрій Хливнюк
Ի ծնե անունԱնդրեյ Վլադիմիրի Խլիվնյուկ
Ծնվել էդեկտեմբերի 31, 1979 (44 տարեկան)
Չերկասի, Ուկրաինա
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ժանրերֆանկ, հիփ հոփ, փոփ ռոք, ջազ
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
ԿրթությունCherkasy National University?
ԿապվածDust Mix, «Графiт», Acoustic Swing Band, «Բումբոքս»
ԱմուսինQ111384926?
 Andriy Khlyvnyuk Վիքիպահեստում

Անդրեյ Վլադիմիրի Խլիվնյուկ (ուկրաիներեն՝ Андрій Володимирович Хливнюк, դեկտեմբերի 31, 1979(1979-12-31), Չերկասի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երաժիշտ, «Բումբոքս» խմբի վոկալիստ և խմբի երգերի տեքստերի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Խլիվնյուկը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 31-ին Չերկասիում։ Սովորել է երաժշտական դպրոցում ակորդեոնի մասնագիտացմամբ, ապա բիզնես-քոլեջում՝ գրաֆիկական դիզայների մասնագիտությամբ։ Բոգդան Խմելնիցկու անվան ազգային համալսարանում թարգմանչի մասնագիտությամբ սովորելու տարիներին սկսել է նվագել «Мандариновый рай» խմբում։ 2001 թվականին խումբը հաղթեց «Перлини сезону» փառատոնում, և խմբի երաժիշտները տեղափոխվեցին Կիև։ Մայրաքաղաքում Անդրեյը սկսեց հետաքրքրվել ջազով և սվինգով, երգում էր Acoustic Swing Band խմբում։ Հետագայում Acoustic Swing Band, Dust Mix և «Тартак» խմբերի մասնակիցներից ձևավորվեց «Графiт» խումբը, որի վոկալիստը Անդրեյն էր[1]։

2004 թվականին Խլիվնյուկը «Тартак» խմբի կիթառահար Անդլեր Սամոյլոյի հետ մասին ստեղծեցին «Բումբոքս» ֆանկ-գրուվ խումբը[1]։ Մի քանի տարվա ընթացքում խումբը մեծ ճանաչում ձեռք բերեց Ուկրաինայում և Ռուսաստանում։ 2005 թվականի ապրիլի ձայնագրվեց նրան առաջին ձայնասկավառակը՝ «Меломанія»: 2006 թվականին թողարկվեց նրանց երկրորդ ձայնասկավառակը՝ «Family Бізнес», որը Ուկրաինայում ոսկե կարգավիճակ ստացավ (այդ պահին վաճառվել է ավելի քան 100 հազար ձայնասկավառակ)[2]։

Խլիվնյուկը ուկրաինացի երգչուհի Նադինի ձայնասկավառակի սաունդ-պրոդյուսերն էր, որի հետ 2007 թվականին կատարել է «Не знаю» երգը։ Վերջինիս հիման վրա որոշ ժամանակ անց տեսահոլովակ նկարահանվեց։ Զուգերգը ստացավ E-motion-ի վարկածով «Տարվա ամենաանսպասելի նախագիծ» մրցանակը[2]։

Անդրեյ Խլիվնյուկը Դմիտրի Շուրովի հետ միասին Pianoбой-ի համերգին Կանաչ թատրոնում (2014)

2007 թվականի ամռանը «Вахтёрам» ստեղծագործությունը հայտնվեց Ռուսաստանի ռադիոկայանների եթերներում, իսկ աշնանը «Та4то» ստեղծագործությունը արդեն մոսկովյան ռադիոկայանների եթերում էր։ Ժամանակի ընթացքում «Բումբոքսով» սկսեցին հետաքրքրվել ռուս ձայնագրման ընկերությունները և խումբը պայմանագիր կնքեց «Մոնոլիտ» ընկերության հետ՝ թողարկվելով «Меломанія» և «Family Бізнес» ձայնասկավառակները Ռուսաստանում։ Ձայնասկավառակների թողարկումը կայացավ 2008 թվականի հունիսի 10-ին[2]։ 2009 թվականի օգոստոսից Խլիվնյուկը Եվգենի Կոշևի և Պոտապի հետ միասին կատարեցին ֆրանսիական «13-րդ թաղամաս։ Ուլտիմատում» ֆիլմի ուկրաիներեն թարգմանության դերերը։ Անդրեյի դերը ֆրանսիացի ոստիկան Դամիենինն էր[3]։

Դարձել է Yuna երաժշտական մրցանակաբաշխության հաղթող 2012 և 2013 թվականներին «բառերի լավագույն հեղինակ» անվանակարգում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսին տեղեկություններ տարածվեցին, որ Խլիվնյուկը ամուսնացել է Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Աննա Կոպիլովայի՝ Վադիմ Կոպիլովի՝ Ուկրաինայի ֆինանսների նախարարի նախկին տեղակալի դստեր հետ[4]։ Անդրեյը և Աննան մեկ որդի ունեն՝ Իվանը (ծնվել է 2010 թվականին)[5], և մեկ դուստր՝ Ալեքսանդրան (ծնվել է 2013 թվականին)[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Խլիվնյուկ» հոդվածին։