Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Անդրեյ Հակոբի Հակոբյանց | ||
Ազգությունը | Հայ | ||
Քաղաքացիությունը | Ուզբեկստան | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 27, 1977 (47 տարեկան) | ||
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկստան | ||
Հասակ | 169 սմ | ||
Քաշ | 63 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1996—1999 2000—2005 2006 2007 2007—2008 2008 2009 2010 2011 2011—2012 2012—2013 |
Պախտոկոր Ռոստով Չեռնոմորեց Դարիդա Դաուգավա Պախտակոր Դինամո Նիժնի Նովգորոդ Լուչ Էներգիա Ֆակել Խիմիկ |
109 (25) 116 (5) 30 (15) 13 (2) 21 (2) 15 (0) 24 (3) 37 (4) 15 (2) 26 (1) 23 (0) | |
Ազգային հավաքական | |||
1998—2005 | Ուզբեկստան | 40 (6) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անդրեյ Հակոբի Հակոբյանց (օգոստոսի 27, 1977[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Ուզբեկստանի հավաքականի նախկին խաղացող։
Չորս տարի խաղացել է ուզբեկական «Պախտակոր» ակումբում, որի կազմում դարձել է Ուզբեկստանի չեմպիոն և հաղթել երկրի գավաթի առաջնությունում։ 1999 թվականին ճանաչվել է Ուզբեկստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2000 թվականին Հակոբյանցին հնարավորությունն է տրվում տեղափոխվել ռուսական ակումբ։ Նա ուներ մի քանի տարբերակ. գործակալը բանակցություններ էր վարում Սամարայի «Կռիլյա Սովետով» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբների հետ, սակայն արդյունքում Հակոբյանցը տեղափոխվեց «Ռոստով» ակումբ, որի կազմում խաղաց Ռուսաստանի առաջնությունում և երկրի գավաթի առաջնությունում՝ անցկացնելով ավելի քան 120 խաղ։ 2005 թվականին «Ռոստով» ակումբի հետ կնքված պայմանագրի ժամկետը սպառվեց։ Մրցաշրջանի կեսերին Անդրեյ Հակոբյանցին առաջարկեցին երկարացնել պայմանագրի ժամկետը, սակայն նա հրաժարվեց՝ որոշելով, որ պետք չէ փոխել ակումբը։ 2006 թվականին տեղափոխվեց Նովոռոսիյսկի «Չեռնոմորեց» ակումբ, որի կազմում խփեց ռեկորդային թվով 15 գոլ։ 2007 թվականին հանդես է եկել նախ Լատվիական «Դաուգավա» ապա «Դարիդա» ակումբներում։ 2008 թվականին մրցաշրջանի կեսն անցկացրել է «Պախտակոր» ակումբում, որի կազմում դարձել է Ուզբեկստանի առաջնության արծաթե մեդալակիր։ Ողջ 2009 թվականին հանդես է եկել Սամարղանդ քաղաքի «Դինամո» ակումբում, իսկ 2010 թվականին դարձել է «Նիժնի Նովգորոդ» ակումբի խաղացող։ 2011 թվականին խաղացել է «Լուչ Էներգիա» ակումբում։ 2012 թվականից խաղացել է Ձերժինսկի «Խիմիկ» ակումբում[2]։
Ուզբեկստանի հավաքականի կազմում 1998-2005 թվականներին անցկացրել է 40 խաղ և խփել 6 գոլ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Հակոբյանց» հոդվածին։ |
|