Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1997[1] (26 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Օմսկ, Ռուսաստան | |||||||||||||||||
Հասակ | 179 սմ | |||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) | |||||||||||||||||
Համար | 17 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անդրեյ Անդրեևիչ Մոստովոյ (նոյեմբերի 5, 1997[1], Օմսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։
Անդրեյ Մոստովոյը ծնվել է Օմսկ քաղաքում, սակայն 4 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի դպրոցում, իսկ 14 տարեկանում տեղափոխվել է Լոկոմոտիվի դպրոց։
2016 թ. սկզբում տեղափոխվել է «Դոլգոպրուդնի» ֆուտբոլային ակումբ։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին խաղն անցկացրել է 2016 թ. ապրիլի 10-ին, երբ թիմը մրցում էր «Զնամյա Տռուդա» ակումբի հետ և կարողացել է 4-րդ րոպեին բացել խաղի հաշիվը։ Մրցաշրջանի ավարտին տեղափոխվում է Ազգային լիգայում հանդես եկող «Խիմկի»։ Խիմկիի կազմում անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում հասցրել է մասնակցել 82 հանդիպման և դառնալ 4 գոլի հեղինակ։ 2017 թ. օգոստոսին լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում է իսպանական «Մարբելյա» ակումբը[2]։ 2017 թ. նոյեմբերի 28-ին Ազգային լիգայի հավաքականի կազմում մասնակցում է իտալական Բ Սերիայի հավաքականի դեմ անցկացված հանդիպմանը (2:2)[3]։
2019 թ. փետրվարին ֆուտբոլիստը տեղափոխվում է «Զենիթ»։ Մինչև մրցաշրջանի ավարտը հանդես է գալիս «Զենիթ-2» ակումբի կազմում, որտեղ հասցնում է մասնակցել 13 հանդիպման և դառնալ 5 գոլի հեղինակ։ Մինչև 2019/20 մրցաշրջանի սկսվելը 1 տարվա վարձավճարային պայմանագիր է կնքում Պրեմիեր Լիգայի նորեկ «Սոչի» ակումբի հետ։ Ռուսաստանի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2019 թ. հուլիսի 27-ին, երբ թիմը մրցում էր «Կրասնոդար» ակումբի հետ։ Այդ խաղում Անդրեյի թիմը սեփական դարպասն է ընդունում 3 անպատասխան գնդակ։ Ֆուտբոլիստին հաջողվում է դառնալ նոր ակումբի հիմնական կազմի խաղացողը և դառնալ առաջատարներից մեկը։
2020 թ. ամռանը ֆուտբոլիստը վերադառնում է «Զենիթ» և օգոստոսի 7-ին իր առաջին խաղն է անցկացնում, երբ թիմը Ռուսաստանի Սուպերգավաթի համար պայքարում մրցում էր «Լոկոմոտիվ» ակումբի հետ։ 2020 թ. սեպտեմբերի 14-ին ֆուտբոլիստին հաջողվում է նոր ակումբի կազմում դառնալ գոլի հեղինակ գրավելով Տուլա քաղաքի «Արսենալ» ակումբի դարպասը։
2020 թ. օգոստոսի 25-ին ֆուտբոլիստը հրավիրվում է Ռուսաստանի հավաքական մասնակցելու Ազգերի Լիգայի մրցաշարին, երբ թիմը պիտի մրցեր Սերբիայի և Հունգարիայի ազգային հավաքականների հետ։ Սակայն Անդրեյը ասյ 2 հանդիպումների ժամանակ խաղադաշտ դուրս չի գալիս։ Ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2020 թ. հոկտեմբերի 8-ին, երբ թիմը մրցում էր Շվեդիայի հավաքականի հետ։
2020 թ. հոկտեմբերի 17-ի տվյալներով
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Սուպերգավաթ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Դոլգոպրուդնի | ՊՖԼ | 2015/16 | 10 | 2 | 0 | 0 | - | - | - | - | 10 | 2 |
Ընդհանուր | 10 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 2 | ||
Խիմկի | ՖԱԼ | 2016/17 | 29 | 1 | 2 | 0 | - | - | - | - | 31 | 1 |
2017/18 | 34 | 3 | 1 | 0 | - | - | - | - | 35 | 3 | ||
2018/19 | 19 | 0 | 2 | 0 | - | - | - | - | 21 | 0 | ||
Ընդհանուր | 82 | 4 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 87 | 4 | ||
Զենիթ-2 | ՖԱԼ | 2018/19 | 13 | 5 | - | - | - | - | - | - | 13 | 5 |
Ընդհանուր | 13 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 5 | ||
Սոչի | ՌՊԼ | 2019/20 | 25 | 6 | 1 | 0 | - | - | - | - | 26 | 6 |
Итого | 25 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 6 | ||
Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) | ՌՊԼ | 2020/21 | 10 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 11 | 1 |
Ընդհանուր | 10 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 11 | 1 | ||
Կարիերայի ընթացքում | 140 | 18 | 6 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 147 | 19 |
2020 թ. հոկտեմբերի 15-ի տվյալներով
Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրած խաղերը և խփած գոլերը | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար |
1. | 2020 թ. հոկտեմբերի 8 | Շվեդիա | 1:2 | — | Ընկերական խաղ |
2. | 2020 թ. հոկտեմբերի 11 | Թուրքիա | 1:1 | — | Ազգերի Լիգա |
3. | 2020 թ. հոկտեմբերի 14 | Հունգարիա | 0:0 | — | Ազգերի Լիգա |
Ընդհանուր 3 խաղ / 0 գոլ, 0 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Մոստովոյ» հոդվածին։ |
|