Անդրեյ Պալեոլոգ | |
![]() | |
Մասնագիտություն՝ | գահի հավակնորդ |
---|---|
Ծննդյան օր | հունվարի 17, 1453 |
Ծննդավայր | Մորեայի բռնապետություն, Բյուզանդական կայսրություն |
Վախճանի օր | հունիս 1502 (49 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Պապական մարզ |
Թաղված | Հռոմ |
Դինաստիա | Պալեոլոգոսների հարստություն |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Թոմաս Պալեոլոգ |
Մայր | Եկատերինա Զաքարիա |
Ամուսին | Կատերինա Պալեոլոգ |
Զավակներ | Մարիա Պալեոլոգ |
Անդրեյ Պալեոլոգ (հունվարի 17, 1453, Մորեայի բռնապետություն, Բյուզանդական կայսրություն - հունիս 1502, Հռոմ, Պապական մարզ), Բյուզանդիայի տիտղոսակիր կայսր և Մորեայի բռնապետ 1465 թվականից մինչև իր մահը՝ 1502 թվականը, բյուզանդական գահի օրինական ժառանգորդը։
Թոմաս Պալեոլոգի և Կատերինա Զաքարիայի որդին է, կայսր Մանուել II Պալեոլոգի թոռը և Կոստանդին XI Դրագաշի եղբորորդին, Մոսկվայի մեծ դքսուհի Սոֆյա Պալեոլոգի եղբայրը։
1453 թվականի մայիսի 29-ին Կոստանդնուպոլսի անկումից հետո Անդրեյը շարունակել է ապրել Մորեայում մինչև 1460 թվականը, որի ղեկավարն էր նրա հայր Թոմաս Պալեոլոգը՝ Կոստանդին XI Դրագաշի կրտսեր եղբայրը։ Օսմանյան կայսրության Մորեա ներխուժումից հետո Պապական արքունիքի պաշտպանության ներքո Անդրեյը փախել է Իտալիա՝ Հռոմ[1]։
Անդրեյը մնացել է Իտալիայում։ Նրան շրջապատում վերաբերվել են որպես կայսերական գահի ժառանգորդի։ Անդրեյն ինքը միշտ հանդես է եկել որպես Կոստանդնուպոլսի կայսր[2]։
1480 թվականին նա եկել է Մոսկվա, որտեղ, ակնհայտորեն, փորձել է բարելավել իր ֆինանսական վիճակը և բացի այդ նա իր դուստր Մարիային ամուսնացրել է արքայազն Վասիլի Վերեյսկու հետ։
1480 թվականին նա ամուսնացել է Կատերինա անունով մի հասարակ հռոմեացի կնոջ հետ և պարտքերի մեջ ընկել։ Անդրեյը համոզել է Հռոմի պապ Սիքստոս IV-ին երկու միլիոն դուկատ տալ իրեն դեպի Մորեա արշավանք կազմակերպելու համար, բայց դրանք ծախսել է այլ նպատակներով։ Այնուամենայնիվ, ո՛չ սա, ո՛չ էլ հավակնոտ օտարերկրացիներին որևէ տիտղոս և արտոնություններ վաճառելու նրա պատրաստակամությունը չեն բարելավել իր ֆինանսական վիճակը։ Անօգուտ էր նաև Ռուսաստան՝ նրա քրոջ՝ Սոֆյայի արքունիք կատարած ուղևորությունը, որը նա ձեռնարկել է մոտ 1490 թվականին։ Վերջապես, Անդրեյը գործընկեր է գտել ի դեմս Ֆրանսիայի թագավոր Չարլզ VIII-ի, ում այցելել է 1490 թվականին։ Դրանից հետո վճարել է իր պարտքերի մի մասը։ Անդրեյը ողջունել է Չարլզի ներխուժումը Իտալիա 1493 թվականին և շտապել երկրի հյուսիս՝ միանալու նրան։ 1494 թվականի սեպտեմբերի 16-ին նա պայմանագիր է կնքել Չարլզի հետ, համաձայն որի՝ նա Կոստանդնուպոլսի, ինչպես նաև Տրապիզոնի և Սերբիայի գահերին իր բոլոր իրավունքները առատաձեռնորեն փոխանցել է վերջինիս՝ իրեն թողնելով միայն Մորեայի բռնապետությունը։ Հաջորդ տարվա մայիսին Չարլզը Նեապոլում հաստատվելուց հետո Անդրեյին խոստացել է տարեկան 1200 դուկատ աշխատավարձ։ Չարլզի մահից անմիջապես հետո Անդրեյը կրկին հայտնվել է պարտքերի մեջ։ 1502 թվականի սկզբին նա ստորագրել է նոր պայմանագիր, որով իր բոլոր իրավունքները փոխանցել է իսպանացի միապետներ Ֆերդինանդին և Իզաբելլային[2][3]։
Հայտնի է Անդրեյ Պալեոլոգի մի կինը՝ Կատերինան, որը հասարակ հռոմեացի էր։ Նրանց որդիներից Կոնստանտին Պալեոլոգը պապական պահակախմբի հրամանատար էր, դուստրը՝ Մարիան՝ արքայազն Վասիլի Վերեյսկու կինը[4]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պալեոլոգ» հոդվածին։ |
|