Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Andrei Ionuț Radu | ||
Քաղաքացիությունը | Ռումինիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 28, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Ջենոա (վարձավճարով Ինտեր Միլանից) | ||
Համար | 97 | ||
Պատանեկան կարիերա | |||
Վիտորուլ Բուխարեստ
| |||
2008-2012 | Ստյաուա Բուխարեստ | ||
2012-2013 | Դինամո Բուխարեստ | ||
2013 | Պերգոլետեզե | ||
2013-2017 | Ինտեր Միլան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-ներկա | Ինտեր Միլան | 1 | (0) |
2017-2018 | → Ավելինո | 22 | (0) |
2018-ներկա | → Ջենոա | 40 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-2019 | Ռումինիա Մ21 | 17 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անդրեյ Յոնուց Ռադու (ռումիներեն՝ Andrei Ionuț Radu, մայիսի 28, 1997[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ինտեր Միլանից վարձավճարով հանդես է գալիս Ջենոայի և Ռումինիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։
Ռադուն ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ռումինիայում՝ հանդես գալով Վիտորուլ Բուխարեստի, Ստյաուա Բուխարեստի և Դինամո Բուխարեստի ակադեմիաներում։ 2013 թվականին նա տեղափոխվեց Իտալիա, որտեղ կարճ ժամանակ Պերգոլետեզեում խաղալուց հետո միացավ Ինտեր Միլանի երիտասարդական թիմին[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ռադուն նշեց 2016 թվականի մայիսի 14-ին՝ փոխարինելով Խուան Պաբլո Կարիսոյին Սասուոլոյի դեմ խաղում[4][5]։ Հոկտեմբերի 4-ին ռումինացին երկարաձգեց իր պայմանագիրը Ինտերի հետ մինչև 2020 թվականը[6][7][8][9]։ Ռադուն բաց թողեց 2016-17 մրցաշրջանի մեծ մասը ուսի վնասվածքի պատճառով։
2017 թվականի հուլիսի 15-ին Ռադուն 1 տարվա վարձավճարով միացավ Ավելինոյին[10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ Իտալիայի գավաթի Մատերայի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վենեցիայի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 24-ին՝ Պրո Վերչելիի դեմ խաղում ռումինացին առաջին անգամ պահեց իր դարպասը անառիկ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[14]։ Ավելինոյի կազմում Ռադուն անցկացրեց 24 հանդիպում՝ բաց թողելով 30 գնդակ։
2018 թվականի հունիսի 29-ին Ռադուն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ջենոա[15][16]։ Մրցաշրջանի առաջին 4 խաղերում թիմի հիմնական դարպասապահը Ֆեդերիկո Մարկետին էր, սակայն դրանից հետո ռումինացին հաստատեց իր դիրքը Ջենոայի մեկնարկային կազմում։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 26-ին՝ Կիևոյի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[17]։ 2019 թվականի հունվարին ռումինացին ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց Եվրոպայի 50 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում, որոնք իրենց առաջին մրցաշրջանն էին անցկացնում բարձրագույն մակարդակում[18]։ Թեև այս մրցաշրջանում Ջենոան 3 մարզիչ փոխեց, Ռադուն մնաց թիմի հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 33 հանդիպում և բաց թողելով 46 գնդակ[19]։
2019 թվականի հունիսին Ջենոան ցանկացավ գնել Ռադուի լրիվ տրանսֆերը 8 միլիոն եվրոյի դիմաց, սակայն Ինտերը միանգամից հետ գնեց նրան 12 միլիոն եվրոյով[20][21]։ 2019-20 մրցաշրջանում ռումինացին վարձավճարով վերադարձավ Ջենոա[22]։ Սեպտեմբերի 1-ին նա գոլային փոխանցում տվեց Քրիստիան Կուամեին Ֆիորենտինայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23][24]։
Ռադուն ներկայացրել է Ռումինիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում[25]։ 2019 թվականի հունիսին նա որպես Մ21 հավաքականի ավագ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[26]՝ անցկացնելով 4 հանդիպում և բաց թողելով 7 գնդակ։ Ռումինիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 4-2 հաշվով պարտվեց Գերմանիային[27][28]։
Ռումինիայի ազգային հավաքական Ռադուն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի հունիսին՝ Նորվեգիայի և Մալթայի դեմ խաղերի համար[29][30], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[31][32]։
2019 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ[33]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ինտեր Միլան | 2015–16 | Սերիա A | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
Ավելինո (վարձավճար) | 2017–18 | Սերիա B | 22 | 0 | 2 | 0 | — | 24 | 0 | |||
Ջենոա (վարձավճար) | 2018–19 | Սերիա A | 33 | 0 | 0 | 0 | 33 | 0 | ||||
2019–20 | 7 | 0 | 1 | 0 | 8 | 0 | ||||||
Ընդհանուր | 40 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 63 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 66 | 0 |
|
|