Անդրես Սյոբեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Harku Selsoviet, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Rapla Upper Secondary School?[1] և Տալլինի համալսարան[1] |
Մասնագիտություն | բասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ |
Անդրես Սյոբեր (ապրիլի 25, 1956[1], Harku Selsoviet, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), էստոնացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ[2]։
Սյոբերը հանրահայտ է դարձել որպես Էստոնիայի երիտասարդական ամենահաջողակ մարզիչներից մեկը։ Պրոֆեսիոնալ բասկետբոլից հեռանալուց հետո Տալլինի Մուստամյաե շրջանում տղաների համար անցկացրել է բասկետբոլի մարզումներ։ Թիմի հետ, որը հաճախ ներկայացվում էր որպես Էստոնական ԽՍՀ երիտասարդական հավաքական, նրանք հաղթել են հայրենիքում հնարավոր բոլոր առաջնություններում, ինչպես նաև լավագույն արդյունքներ գրանցել Խորհրդային Միությունում։ Այդ ժամանակ նա էր Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) խաղացող միակ էստոնացու՝ Մարտին Մյույրսեպի առաջին մարզիչը։
Երիտասարդների հետ ութ տարի աշխատելուց հետո Սյուբերը 2 տարի աշխատել է Տալինի մանկավարժական ինստիտուտում։ Այնուհետև տեղափոխվել է Ֆինլանդիա, որտեղ նախ աշխատել է որպես երիտասարդական մարզիչ, բայց շուտով սկսել մարզել Ֆինլանդիայի բասկետբոլային չեմպիոնատին (Կորիսլիգային) մասնակցող մի քանի թիմեր։ 10 տարի Ֆինլանդիայում գտնվելուց հետո Սյոբերն ի վերջո վերադարձել է Էստոնիա՝ մարզելու «TTÜ/A. Le Coq»«» թիմին։ Տալլինի տեխնոլոգիական համալսարանում գործող թիմի հետ երկու մրցաշրջան չի կարողացել հասնել որևէ նշանակալի արդյունքի, որից հետո տեղափոխվել է Էստոնիայի ուժեղագույն «Կալև» թիմն ու դրա հետ դարձել Էստոնիայի չեմպիոն։
2005 թվականին «Կալևը» և Էստոնիայի մեկ այլ թին՝ «Ռակվերեն» հայտարարել են իրենց սնանկության մասին, և Անդրես Սյոբերը նոր մարտահրավերներ է սկսել փնտրել։ Սկզբից մտածում էր նորից երիտասարդներին մարզելու մասին, սակայն հետո որոշել է նոր ապրանքանիշ ստեղծել էստոնական բասկետբոլում՝ «Ռակվերե Տարվասը»։ Չնայած ֆինանսական խնդիրներին և ներքին լիգայում փլեյ-օֆֆ դուրս գալու համար լարված պայքարին, նրանց հաջողվել է հասնել արժանապատիվ արդյունքների և ճնշման տակ դնել ավելի հայտնի թիմերին։ Թիմի ստեղծման հիմքում ընկած էր տեղացի լավագույն խաղացողներին, երիտասարդ խաղացողների ու մի քանի արտասահմանցիների ընդգրկելու գաղափարը։
Բեկումնային մրցաշրջանը 2009-10 թվականն էր, երբ Անդրես Սյոբերին հաջողվել էր կազմավորել թիմ, որի կազմում ընդգրկված էին փորձառու խաղացողներ, ինչպիսիք են՝ Հոլանդիայի նախկին չեմպիոն Վալմո Կրիիսան, NBA-ի խաղացող Մարտին Մյույրսեպը, հեռանկարային երիտասարդ խաղացող Ռայն Վեյդեմանը, Կանադայի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Ռիչարդ Էլիաս Անդերսոնը, ինչպես նաև բասկետբոլիստներ ավելի ուժեղ թիմերից, օրինակ Կրիստո Սաաժը, Ռայն Ռաադիկը, Սվեն Կալդրեն։ Նրանք հասել են եզրափակիչ, որտեղ 4-2 հաշվով պարտվել են Տարտուի համալսարանի թիմին։ Հաջորդ տարի թիմի մեծ մասը փոխվել է, քանի որ առանցքային խաղացողները ավելի լավ պայմանագրեր են ձեռք բերել ավելի մեծ ակումբների հետ։
1976-1983 թվականներին «Կալև Տալինի» կազմում Սյոբերը խաղացել է Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օգտին։ 2011 թվականից Էստոնիայի U20 հավաքականի գլխավոր մարզիչն է, որի առաջնորդությամբ թիմը հաղթել է B դիվիզիոնում[3]։ 2012 թվականին Էստոնիայի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիյտ Սոկն ընդգրկել է Անդրեաս Սյոբերին ազգային հավաքականում որպես գլխավոր մարզչի օգնական Եվրոբասկետ 2013-ի ընտրական փուլի համար[4]։
Սյոբերը NFL-ի նախկին ֆուտբոլիստ Դեյվ Ռագոնեի խորթ հայրն[5], նաև սիրված սովետա-էստոնացի երգչուհի Աննե Վեսկիի դպրոցական դասընկերը[6]։
|