Անդրյուս Գեդգաուդաս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Լիտվա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Անդրյուս Գեդգաուդաս (լիտ.՝ Andrius Gedgaudas, սեպտեմբերի 18, 1978[1], Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը «Ատլանտաս»-ն էր։ Ավելի ուշ խաղացելէ էր Լեհաստանի «Վիդզև» ակումբի համար։ Ինչից հետո վերադարձել է հայրենիք, որտեղ խաղացել է «Ատլանտաս»-ի համար։ 2001 թվականից մինչև 2002 թվականը խաղում էր դոնեցկի «Մետալլուրգ» ակումբում։
2003 թվականին տեղափոխվեց «Կաունաս» ակումբ։ 2004 թվականի Լիտվայի առաջնության արդյունքներում հաղթել է «Կաունաս»-ը։ Գեդգաուդասին համարում էին մրցաշարի լավագույն խաղացող, նա Լիտվիայի ֆուտբոլային ֆեդերացիայում քվեարկության ժամանակ հավաքել էր 229 միավոր, և առաջ անցել Պովիլաս Լուկշիսից և իր թմի գործընկեր Մանտաս Սեվենասից[3]։ Ապա խաղացել է «Թոմ», «Ատլանտաս»,և «Ինտեր» (Բաքու) ակումբներում։ 2008/09 մրցաշրջանի ընթացքում խաղացել է գերմանական «Ռայն-ամ-Լեխ» ակումբում։
2013 թվականի մրցաշրջանում խաղացել է Լիտվայի առաջին լիգայի «Klaipedos Granitas» ակումբում։
Գեդգուասը խաղում էր Լիտվայի մինչև 19 տարեկանների պատանեկական ազգային հավաքականում և մինչև 21 տարեկանների երիտասարդական ազգային հավաքականում[4]։ Լիտվայի ազգային հավաքականում խաղացել է 2003-2007 թվականներին, խաղացել է 12 խաղ և խփել է 1 գոլ ազգային հավաքականի կազմում։
|