Անեթթե Բյոե | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | դահուկորդ, Հոկեյիստ և հեռուստատեսային դեմք |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1957[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Hedrum Municipality, Վեստֆոլ |
Ակումբ | Larvik Turn & IF? և Bjerke IL? |
Բյոե Անեթե (նորվ.՝ Anette Bøe, նոյեմբերի 5, 1957[1][2], Hedrum Municipality, Վեստֆոլ), նորվեգացի դահուկորդուհի, օլիմպիական խաղերի մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի մրցանակակիր[4]։
Աշխարհի գավաթում Բյոեն առաջին անգամ հանդես է եկել 1982 թվականին, այդ նույն թվականին էլ տարել է իր առաջին հաղթանակը աշխարհի գավաթում։ Աշխարհի գավաթում ունի ընդամենը 8 հաղթանակ։ 1984 թվականից 1985 թվականների մրցաշրջանում Նյոեն հաղթանակել է աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում, 21 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմոին։
1980 թվականին Լեյք Փլեսիդում տեղի ունեցած օլիմպիական խաղերում, էստեֆատային մրցավազքում նվաճել է բրոնզե մեդալ, ինչպես նաև զբաղեցրել է 24-րդ տեղը 5 կմ մրցավազքում։
1988 թվականի Կալգարիում տեղի ունեցած օլիմպիական խաղերում, 20 կմ մրցավազքում զբաղեցրել է 20-րդ տեղը։
Աշխարհի առաջնություններում նվաճել է երեք ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներ, ավելի հաջող ելույթ է ունեցել 1985 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել է չորս մեդալ, այդ թվում երկու ոսկե։
Բացի դահուկային մրցավազքից, մասնագիտացած է նաև հոկեյի մեջ։