{{{number}}}-րդ {{{award}}} |
---|
Անթալիայի միջազգային կինոփառատոն (նախկին անվանումը՝ Անթալիայի միջազգային «Ոսկե նարինջ» կինոփառատոն, թուրքերեն՝ Uluslararası Antalya Film Festivali), թուրքական միջազգային կինոփառատոն, երկրում ամենամեծն ու հնագույնն է։ Անցկացվում է 1964 թվականի աշնանից։ Ներկայումս տեղի է ունենում Անթալիայի քաղաքային մունիցիպալիտետի, Անթալիայի մշակույթի և արվեստի ֆոնդի և Cam Piramit ընկերության աջակցությամբ։ Հավատարմագրված է Կինոպրոդյուսերների միավորման միջազգային ֆեդերացիայի կողմից։
Կինոփառատոնը հիմնել է Անթալիայի քաղաքային մունիցիպալիտետը 1950-ական թվականներին։ Մինչև 2005 թվականը կոչվել է Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոն, 2005-2015 թվականներին՝ Անթալիայի միջազգային «Ոսկե նարինջ» կինոփառատոն։ 2015 թվականից նշանավոր միջազգային կինոփառատոնների օրինակով անվանումից հանվել է «Ոսկե նարինջ» արտահայտությունը։ Անթալիայի մունիցիպալիտետի ղեկավար Մենդերես Տյուրելի խոսքերով անվանման մեջ «Ոսկե նարինջ» բառերի առկայությունը վնասում է կինոփառատոնի և քաղաքի վարկանիշը և չի նպասոտում միջազգային հանրության մեջ փառատոնի հեղինակության բարձրացմանը[1]։
Կինոփառատոնում մինչև 2005 թվականը տվել են Վեներայի ոսկեզօծ արձանիկ։ 2005-2008 թվականներին արձանիկի տեսքը փոփոխվել է։ 2009 թվականից տրվում է նախկին տեսքով արձանիկ, որտեղ Վեներան ձախ ձեռքում պահում է նարինջ։
Ժյուրիի հատուկ մրցանակ.
Վավերագրական կինոյի ազգային մրցույթ.
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ.
Ազգային մրցանակ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթալիայի միջազգային կինոփառատոն» հոդվածին։ |
|