Մացկյավիչուս, Մացկևիչ, Անթանաս (հունիսի 14, 1828(1828-06-14), Q12677112?, Raseiniai District Municipality, Լիտվա և Տիտուվենայ, Kelmė District Municipality, Լիտվա - դեկտեմբերի 16, 1863(1863-12-16), Կաունաս, Ռուսական կայսրություն[1]), հեղափոխական դեմոկրատ, Լիտվայում 1863 թվականի գյուղացիական ապստամբության ղեկավարներից։ Ծագումով՝ ազնվական։
Սովորել է Կիևի համալսարանում, ավարտել (1853) հոգևոր ճեմարան։ Ռուս և լեհ հեղափոխական դեմոկրատների ազդեցությամբ Մացկյավիչուսը հանգել է կալվածատերերի և ցարիզմի դեմ պայքարի գաղափարին։ Հանդես է եկել ռուս, հեղափոխական շարժման հետ լիտվացի, լեհ և բելառուս ժողովուրդների ազատագրական շարժումը միավորելու համար, այդ հայացքները քարոզել գյուղացիներին։ 1863 թվականի ապստամբության ժամանակ ղեկավարել է գյուղացիական զինված մի ջոկատ, ապա գործել ապստամբական միացյալ բանակում՝ Զիգմունտ Սերակովսկու հրամանատարության ներքո։ Վերջինիս զոհվելուց հետո ղեկավարել է Կովենի նահանգի ապստամբական ջոկատները։ Ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 363)։
|