Անժե | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Տեղանք | Անժե |
Տեսակ | կախովի կամուրջ |
Նյութ | երկաթբետոն |
Հատում է | Մեն |
Երկարություն | 124 մետր |
Լայնություն | 7,2 մետր |
Բացման տարեթիվ | 1839 |
Անժե կամուրջ կամ Բաս Շանի կամուրջ (ֆր.՝ Pont de la Basse-Chaîne), Մեն գետի վրայով Անժե քաղաք մտնող կամուրջ, որը քանդվել է 1850 թվականի ապրիլի 16-ին ֆրանսիական զինվորների քայլելիս առաջացած ռեզոնանսի պատճառով։ Նախագծել են Ջոզեֆ Չալին և Բորդիլիոնը։ Կառուցվել է 1836-1839 թվականներին[1]։
Կամուրջն ունեցել է 102 մետր երկարություն, երկու ճոպան։ Կրող կամուրջը 7,2 մետր լայնություն է ունեցել։ Հենարանները թուջե 5.47 բարձրությամբ սյուներ են եղել[1]։
Այդ տարածքում տեղակայված գնդի բանակայինները հաճախ են օգտագործել կամուրջը։Կամրջի կործանման օրը երկու գումարտակ անցել են կամրջով, երրորդի անցնելու ժամանակ ամպրոպ է սկսվել, ուժեղ քամուց կամուրջն սկսել է ճոճվել։ Զինվորների քայլից կամուրջն էլ ավելի է ճոճվել։ Նրանց քայլելը ռեզոնանս է առաջացրել և ճոճքը մեծացել է։ Աղետի պահին կամրջի վրա 483 զինվոր է եղել և չորս քաղաքացիական։ Ողջ մնացացների տեղեկությամբ կամուրջն անցնելուց հազիվ են քայլել, և քիչ է մնացել ընկնեին ջուրը։ Զինվորներին հրամայել են «ջարդել քայլը», բայց արդեն ճոճքը կասեցնել հնարավոր չի եղել։ Աջ ափից բարձրացող ճոպանը կտրվել է գետնի տակ, 3-4 մետր խորության տակ։ Քիչ անց կտրվել է հարևան ճոպանը, որի պատճառով կամրջի աջափնյա մասը փլուզվել է, և կամրջի թեքվելու պատճառով զինվորների մի մասը ընկել է ջուրը։ Ջուրը ընկածների մեծ մասին փրկել են դեռ կամուրջով չանցած նրանց ընկերները և Անժեի քաղաքացիները։ Ընդհանուր առմամբ զոհվել է 226 զինվոր[2]։ Ողբերգությանը նպաստել են քամոտ եղանակի և զինվորների քայլից առաջացած դինամիկ բեռը, և հիմնական ճոպանների կոռոզիան։ Պարզվել է, որ կամրջի խարսխային ամրացումները թույլ են եղել։ Չնայած դրանց բետոնապատ լինելուն, ջուրը թափանցել և քայքայել է մետաղը[2][3]։
Աղետի հետևանքով Ֆրանսիայում մինչև 1870 թվականը ճոպանային կամուրջներ չեն կառուցել։ Անժեի կամրջի անկումը կապված կախովի կամուրջների հետ լուրջ խնդիրներ է առաջ քաշել։ Որոշ ճարտարագետներ հետագա նմանատիպ կամուրջներում օգտագործել են ուժեղացված ամրացումներ։ Նմանատիպ բոլոր կամուրջների ամրությունը ստուգվել է[1]։
Նույն հատվածում 1960 թվականին բետոնե հեծաններով նոր կամուրջ է կառուցվել։
{{cite journal}}
: Cite uses deprecated parameter |authors=
(օգնություն)