Անժելիկա Տերլիուգա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | մարտի 27, 1992[1] (32 տարեկան) Օդեսա, Ուկրաինա[1] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Երկիր | Ուկրաինա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
|
Անժելիկա Տերլիուգա ( ուկրաիներեն՝ Анжеліка Володимирівна Терлюга. մարտի 27, 1992[1], Օդեսա, Ուկրաինա[1]), ուկրաինացի կարատեիստուհի։ Հանդես է գալիս կումիտե -55-կգ դիվիզիոնում[2]։
Անժելիկան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում 55 կգ քաշայինների մրցապայքարում հռչակվել է փոխչեմպիոնուհի[3][4]։ 2022 թվականին ԱՄՆ-ի Բիրմինգհեմ քաղաքում կայացած Համաշխարհային խաղերում այդ նույն քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[5][6]։ Նա նաև Եվրոպայի բազմակի չեմպիոն ու մեդալակիր է[7], 2017 թվականի կանանց կումիտեի Կարատե 1 Պրեմիեր լիգայի մեծ հաղթող՝ Grand winner (-55 կգ քաշային կարգում)[8]::
2021 թվականի նոյեմբերին Անժելիկան հանդես եկավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած կարատեի աշխարհի առաջնությունում։ Այս անգամ նրան չհաջողվեց մեդալ նվաճել։ Երկու տարի անց Լեհաստանում անցկացված 2023 թվականի Եվրոպական խաղերում արժանացավ ոսկե մեդալի[9][10]։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված կարատեի աշխարհի 2023 թվականի առաջնությունում մինչև 55 կգ քաշային կանանց մրցապայքարում նրան բաժին հասավ երկու բրոնզե մեդալներից մեկը[11]։ Ընդ որում՝ կիսաեզրափակիչ մենամարտում նա սկզբում 14-11 հաշվով հաղթեց բուլղարուհի Իվետ Գորանովային, սակայն Բուլղարիայի պատվիրակությունը բողոքարկեց, այդ բողոքը ճանաչվեց հիմնավոր, և երկու կարատեիստուհիները ստիպված եղան վերադառնալ ու վերսկսել մենամարտը, որն ավարտվեց Գորանովայի ոչ մեծ առավելությամբ[12]։
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 26 (օգնություն)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն); Unknown parameter |url-архіву=
ignored (օգնություն); Unknown parameter |видавець=
ignored (օգնություն); Unknown parameter |дата-архіву=
ignored (օգնություն); Unknown parameter |дата=
ignored (օգնություն); Unknown parameter |мертвий-url=
ignored (օգնություն); Unknown parameter |назва=
ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելիկա Տերլիուգա» հոդվածին։ |
|