Անիբալե Աբատի Օլիվիերի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 17, 1708[1][2] |
Ծննդավայր | Պեզարո, Պապական մարզ |
Մահացել է | սեպտեմբերի 29, 1789[1][2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Պեզարո, Պապական մարզ |
Մասնագիտություն | հնագետ, դրամագետ և գրադարանավար |
![]() |
Անիբալե Աբատի Օլիվիերի (իտալ.՝ Annibale degli Abati Olivieri, հունիսի 17, 1708[1][2], Պեզարո, Պապական մարզ - սեպտեմբերի 29, 1789[1][2], Պեզարո, Պապական մարզ), իտալացի հնագետ, դրամագետ, գրադարանավար։ Համարվում է Պեզարո քաղաքի Օլիվերիանա գրադարանի հիմնադիրը։ Անժառանգ արիստոկրատը հեղինակ է հնագիտական և դրամագիտական ստեղծագործությունների։ Նա նաև բացահայտել է «Lucus Pisaurensis» հռոմեական սրբազան պուրակի գտնվելու վայրը։
Օլիվիերին ծնվել է Պեզարոյում 1708 թվականին։ Կրթություն է ստացել Բոլոնյայում, այնուհետև մեկնել է Պիզա, սովորել Տոմազո Ռոմիտոյի, Ջուզեպպե Ավերանիի և Լուիջի Գուիդո Գրանդիի հետ։ 1727 թվականին իրավաբանական կրթություն է ստացել Ուրբինոյում, որից հետո տեղափոխվել է Հռոմ, որտեղ ուսումնասիրել է վիմագրություն։ Այստեղ հորեղբոր՝ Ֆաբիո Աբաի Օլիվիերիի աջակցությամբ կարողացել է գտնել հազվագյուտ հնագիտական գտածոներ, որոնք պահված են եղել անձնական թանգարանում[3]։
1735 թվականին Օլիվիերին վերադարձել է Պեզարո և նույն թվականին հրատարակել իր առաջին անտիկ և բանասիրական աշխատանքները։ Երկու տարի անց ավարտել է պատկերազարդ բնաբանով Marmora Pisaurensia notis աշխատությունը, որին հետևել է ինտենսիվ աշխատանքային ժամանակաշրջանը, որի վկայությունն են նրա գրած բազմաթիվ գրքերը[3]։
1756 թվականին Օլիվիերին Պեզարո քաղաքին մեծ նվիրատվություն է արել՝ տալով իր ձեռագրերի, հազարավոր ստեղծագործությունների տպագիր, ձեռագիր գրադարանը, որը մեծ արժեք է ներկայացնում քաղաքի պատմության և մշակույթի համար, ինչպես նաև իր անտիկ հավաքածուն, որը բաղկացած էր Պեզարոյից պեղված նմուշներից։ Այս նվիրատվությունները հանդիսանում են Օլիվերիանա գրադարանի ձևավորման կորիզը։
Մահացել է 1789 թվականին Պեզարոյում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիբալե Աբատի Օլիվիերի» հոդվածին։ |
|