Անիտա Չերկվետտի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1931[1] Մոնտեկոզարո, Մաչերատա, Մարկե, Իտալիայի թագավորություն[2] |
Երկիր | Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 11, 2014[3][4] (83 տարեկան) Պերուջա, Իտալիա[2] |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Anita Cerquetti Վիքիպահեստում |
Անիտա Չերկվետտի (ապրիլի 13, 1931[1], Մոնտեկոզարո, Մաչերատա, Մարկե, Իտալիայի թագավորություն[2] - հոկտեմբերի 11, 2014[3][4], Պերուջա, Իտալիա[2]), իտալացի օպերային երգչուհի, սոպրանո։ Օպերային բեմերի վրա հանդես է եկել 1950-ական թթ.։ Աչքի է ընկել հզոր և հնչեղ ձայնով[5]։
Չեկվետտին ծնվել է Իտալիայի Մաչերատա քաղաքի մոտ գտնվող Մոնտեկոսարո բնակավայրում։ Սկզբնապես ուսանել է ջութակ, այուհետև վոկոլ` Պերուջայի կոնսերվատորիայում։ Նրա օպերային դեբյուտը տեղի է ուեցել 1951 թվականին Սպոլետոյում` Աիդաայի դերերգում (Վերդի «Աիդա»)։ Այուհետև երգել է Իտալիայի այլ օպերային թատրոններում։ 1958 թվականին տեղի է ունեցել նրա դեբյուտը Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում, որտեղ եգչուհին հանդես է եկել Աբիգայիլի դերերգում (Վերդի «Նաբուկկո»)։ 1955 թվականին հանդես է եկել ԱՄՆ Չիկագոյի Լիրիկ օպերայում՝ կատարելով Ամելիայի դերերգը (Վերդի «Պարահանդես–դիմակահանդես») Յուսսի Բյորլինգի հետ և Տուլիո Սերաֆինի ղեկավարությամբ։
Չերկետտին հատկապես հայտնի դարձավ 1958 թվականի հունվարին, երբ նա փոխարինեց վատառողջ Մարիա Կալլասին Նորմայում, Հռոմի օպերային թատրոնում[6]։ Նա արդեն հանդես էր գալիս այդ դերերգով Նեապոլի Սան Կառլոյում և ստիպված էր մի քանի շաբաթ անընդմեջ ճանապարհորդել երկու քաղաքների միջև։ Այս «տուր դե ֆորս»-ը նրան մեծ ճանաչում բերեց, սակայն լուրջ ազդեցություն ունեցավ նրա առողջության վրա .[7]: Կարճ ժամանակ անց նա աստիճանաբար սկսեց հեռանալ բեմից, մինչև 1961-ին` ընդամենը երեսուն տարեկանում պրոֆեսիոնալ երգեցողական կարիերայից լրիվ հրաժարվելը։
Չերկվետտին ունի ստուդիայում արված ընդամենը երկու ձայնագրություն` Decca ընկերության համար 1957-ին (իտալական օպերային արիաների հավաքածու և Ջոկոնդա օպերան ամբողջությամբ` Մարիո դել Մոնակոյի, Էտորե Բաստիանինիի, Ջուլիետա Սիմիոնատոյի և Չեզարե Սիեպիի մասնակցությամբ և Ջանանդրեա Գավաձենիի ղեկավարությամբ։ Պահպանվել են նաև նրա մասնակցությամբ «կենդանի» օպերային ներկայացումներից արված ձայնագրություններ, որոնցից հատկապես հիշարժան են 1957 Ֆլորենցիայում Էրնանի (դել Մոնակոյի, Բաստիանինիի և Բորիս Խրիստովի ընկերակցությամբ և Դմիտրի Միտրոպուլոսի ղեկավարությամբ), 1958 Մեխիկոյում Աիդա (Ֆլավիանո Լաբո, Նել Ռանկին, Կորնել ՄըքՆեյլ, Ֆերնանդո Կորենա և Նորման Տրիգել) և 1958 Հռոմում Նորմա (Ֆրանկո Կորելլիի հետ) օպերաների ձայնագրությունները։
Չեկվետտիի մասնակցությամբ այլ ձայնագրություններից են`
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Չերկվետտի» հոդվածին։ |
|