Անիտա Ցոյ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Анита Цой |
Ի ծնե անուն | ռուս.՝ Анна Сергеевна Ким |
Ծնվել է | փետրվարի 7, 1971 (54 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, էստրադա, պարային երաժշտություն և ռիթմ էնդ բլյուզ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծուհի, դերասանուհի, բարեգործ, հաղորդավար, գրող, ձեռնարկատեր և հեռուստահաղորդավարուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո և կոնտրալտո |
Գործիքներ | դաշնամուր, ջութակ, Ֆլեյտա, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Universal Music Group, Monolith Records և Velvet Music |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Ամուսին | Sergey Tsoy? |
Պարգևներ | |
Կայք | anitatsoy.ru |
![]() |
Անիտա Ցոյ (ռուս.՝ Анита Цой, իսկական անունը՝ Աննա Սերգեևնա Կիմ, ռուս.՝ Анна Сергеевна Ким, փետրվարի 7, 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս փոփ երգչուհի, հաղորդավարուհի և բարեգործ, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (2003)[1]։
Պաշտոնապես ստեղծագործական գործունեությունը «Անիտա» կեղծանունով սկսել է 1997 թվականին։ Կատարում է փոփ-ռոք, R&B և այլ ոճերի երգեր։ Նվագում է երաժշտական տարբեր գործիքներ։ Նրա հաշվին գրանցված է 6 ալբոմ, ավելի քան 20 սինգլ, 9 հյուրախաղային շոու-համերգ։ Արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների, այդ թվում՝ «Ոսկե գրոմոֆոնի» 3 արձանիկի, «Օվացիա» մրցանակաբաշխության 2 արձանիկի, «Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի» և «Ամենանորաձև երգչուհի» կոչումների, նա հայտնի ալիքներով պարբերաբար հանդես է գալիս որպես հաղորդավար, մասնակցել է բազմաթիվ հեռուստածրագրերի, այդպիսին է ռուսական Առաջին ալիքի «Կրկես աստղերի հետ շոուն»[2]։
Անիտա Ցոյի պապը՝ Յուն Սան Խիմը, 1921 թվականին ԽՍՀՄ է ներգաղթել Կորեայից և 14 տարեկանից դարձել բատրակ։ 1937 թվականին արտաքսվել է Ուզբեկստան[3], որտեղ դարձել է կոլտնտեսոության նախագահ[4]։ Այնտեղ էլ ամուսնացել է Անիսա Եգայի հետ, ունեցել են 4 երեխա։ Անիտա Ցոյի հայրը՝ Սերգեյ Կիմը, հեռացել է ընտանիքից, Անիտային մեծացրել է մայրը։ Ծնողները բաժանվել են, երբ նա 2 տարեկան էր[5]։
Նա կար, բայց հետո, երբ իմացավ, որ մայրս աղջիկ է ունենալու, ոչ թե տղա, հեռացավ ընտանիքից։ Եղել է ժամանակ, երբ ես շատ եմ ցանկացել գտնել նրան։ Եվ գտա։ Չգիտեմ, գուցե ավելի լավ կլիներ, որ մենք չհանդիպեինք․ ես մտածում էի, որ հայրս կուրախանար և կասեր այն բառերը, որ ես կուզեի լսել նրանից. որ ես նրան պետք եմ, որ նա ինձ սիրում է։ Բայց դրա փոխարեն նա ասաց մեկ նախադասություն․ «Եթե ես իմանայի, թե դու ում հետ ես ամուսնանալու, մորիցդ չէի բաժանվի։ Թող ամուսինդ ինձ աշխատանքի տեղավորի»։ Եվ վերջ։ Հորս հետ հարաբերությունների պատրանքները խորտակվեցին, և մենք բաժանվեցինք։ Բայց ես երազում եմ, որ նա մի օր գա և ասի, որ ես իրեն պետք եմ,- խոստովանել է Անիտան։
Անիտայի մայրը՝ Յուն Էլոիզա Սանխիմովնան, ծնվել է 1944 թվականին Տաշքենդում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը և հետագայում դարձել քիմիական գիտությունների թեկնածու[6]։
Մայրն աղջկան անվանել է ի պատիվ Ռոմեն Ռոլանի «Հմայված հոգին» վեպի գլխավոր հերոս Աննետ Ռիվերի[7]։ Դեռ վաղ տարիքից Էլոիզա Սանխիմովնան աղջկա մեջ բացահայտել է երաժշտական տաղանդ և, ինչպես ասում է Անիտան, իր մայրը մեծ դեր է խաղացել իր երաժշտական զարգացման գործում։ Անիտան սկսել է հաճախել ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի և կիթառի դասերի[7]։
|
Անիտային ուղարկեցին սովորելու Կուզմինկիի № 55 դպրոցում։ Նույն դպրոցի զուգահեռ դասարանում սովորում էր Ալլա Պուգաչովայի դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն։ 3-րդ դասարանից Անիտան սկսել է գրել երգեր շների, կատուների, խաղալիքների մասին և պարոդիաներ ուսուցիչների մասին։ Երաժշտական դպրոցի ջութակի դասարանում սովորել է ընդամենը 2 տարի, որովհետև, ըստ իր խոսքերի, ուսուցիչն իրեն աղեղով ծեծել է և նույնիսկ ձեռքը կոտրել[5]։ Ըստ երգչուհու՝ իր արտաքին տեսքի և ազգային հողի վրա ծագած պարբերական հարձակումների պատճառով դպրոցական տարիներին քիչ ընկերներ է ունեցել։
|
Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, դպրոցի ջութակի և դաշնամուրի բաժինը, ինչպես նաև Թատերական արվեստի ռուսական ակադեմիայի էստրադային ֆակուլտետի վոկալի դասարանը, Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի նախադպրոցական կրթության մանկավարժություն և հոգեբանություն ֆակուլտետը։
19 տարեկանում ամուսնացել է այդ ժամանակ քաղաքականությամբ դեռ նոր զբաղվող Սերգեյ Ցոյի հետ։ Ունեն որդի՝ Սերգեյը[10]։
Թողարկման տարեթիվը | Ալբոմի անվանումը | Թողարկման երկիրը | Լեյբլ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1997 | «Полёт» | Ռուսաստան | Союз | Առաջին ալբոմ, «Օվացիա» մրցանակ՝ Տարվա հայտնություն |
1998 | «Чёрный лебедь» | Ռուսաստան | New Holywood International | |
2000 | «I’ll remember you» | ԱՄՆ | — | |
2003 | «1 000 000 минут» | Ռուսաստան | Real Records | Նշանավորվում է երգչուհու կտրուկ անցումով պարային երաժշտության |
2007 | «На Восток» | Ռուսաստան | Universal Music | Այս ալբոմի 11 երգերից 9-ն ընդգրկվել են տարբեր ռադիոկենտրոնների հիթ-շքերթներում՝ պայմանով, որ ալբոմը պաշտոնապես հիթերի հավաքածու չի համարվում |
2011 | «Твоя_А» | Ռուսաստան | Монолит Рекордс | «2011 թվականի լավագույն ալբոմ» անվանակարգ[14] |
2015 | «Без вещей» | Ռուսաստան |
Այս աղյուսակում ներկայացված են տարբեր տարիներին Անիտա Ցոյի կողմից կատարված երաժշտական ստեղծագործությունները[15]։
Թվական | Սինգլի անվանում | Ալբոմ | Տեսահոլովակ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1997 | Полёт | Полёт | ![]() |
Առաջին սինգլ |
1997 | Мама | Полёт | ![]() |
Տեսահոլովակում առկա են հատվածներ Յուրի Գրիմովի «Որբեր» սոցիալական հոլովակից |
1998/99 | Я не звезда | Чёрный лебедь | ![]() |
|
1998/99 | Далеко | Чёрный лебедь | ![]() |
|
2003/04 | 1 000 000 минут | 1 000 000 минут | ![]() |
2003 թվականի դեկտեմբերի 1-7 TopHit պորտալի չարտում զբաղեցրել է 2-րդ տեղը[16] |
2002 | Это ли любовь? | 1 000 000 минут | ![]() |
|
2003/04 | Одному тебе | 1 000 000 минут | ![]() |
|
2003/04 | Новогодние игрушки | 1,000,000 минут | ![]() |
|
2006—2009 | Абсолютная игра | На восток | ![]() |
|
2006-2009 | Это любовь | На восток | ![]() |
Երգն ունի Remix տարբերակ |
2006-2009 | На восток | На восток | ![]() |
2006- Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2015 - հոբելյանական Ոսկե գրոմոֆոն մրցանակ |
2006-2009 | Панорама | На восток | ![]() |
|
2006-2009 | Погода — это мы | На восток | ![]() |
Երգն ունի Remix տարբերակ |
2006-2009 | Lover | На восток | ![]() |
Նկարահանվել է 2 տեսահոլովակ։ Առաջին տարբերակով ներկայացվում են միայն Անիտայի ելույթները։ Մյուս տարբերակով, բացի երգչուհու ելույթներից, ներկայացվում է սեր փնտրող աղջկա պատմությունը։ |
2006-2009 | Ла-Ла-Лэй | На восток | ![]() |
Այս երգով 2005 թվականին երգչուհին մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթի ընտրական փուլին[17] |
2006-2009 | Исчезать и появляться | На восток | ![]() |
|
2007-2009 | Небо | На восток | ![]() |
Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2007 |
2007-2009 | Губ-скотч | Твоя_А | ![]() |
|
2007-2009 | Возвращайтесь | Чёрный лебедь | ![]() |
Թողարկվել է 1998 թվականին «Черный лебедь» ալբոմով, երգն ունի Remix տարբերակ |
2007-2009 | Помнить | Твоя_А | ![]() |
|
2010 | Убегай, беги | Твоя_А | ![]() |
|
2010 | Разбитая любовь | Твоя_А | ![]() |
Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2011 |
2011 | Твоя_А | Твоя_А | ![]() |
|
2011 | Молитва | Твоя_А | ![]() |
|
2012 | Зима-лето | ![]() |
![]() |
Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2012 |
2012 | Агент 007 | ![]() |
![]() |
|
2013 | Наверно, это любовь | Твоя_А | ![]() |
Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2013 |
2013 | Береги меня | Без вещей | ![]() |
Ոսկե գրոմոֆոն մրցանակ, 2014 |
2014 | Звонки | Без вещей | ![]() |
|
2014 | Мой воздух, моя любовь | Без вещей | ![]() |
|
2015 | Лучше | Без вещей | ![]() |
|
2015 | #Лето#Латте#Любовь | Без вещей | ![]() |
|
2015 | Без вещей | Без вещей | ![]() |
|
2015 | История одной подписи | Без вещей | ||
2015 | Никотин | Без вещей | ||
2015 | Отпускала | Без вещей | ||
2016 | Целься в сердце |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Ցոյ» հոդվածին։ |
|