Անխելա Պոնսե իսպ.՝ Ángel Mario Ponce Camacho[1] | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1991[2] (33 տարեկան) |
Ծննդավայր | Պիլաս, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | գեղեցկության մրցույթի մասնակից և մոդել |
Անխելա Մարիա Պոնսե Կամաչո (անգլ.՝ Ángela Maria Ponce Camacho, ի ծնե` Անխել Մարիո Պոնսե Կամաչո անգլ.՝ Ángel Mario Ponce Camacho, հունվարի 18, 1991[2], Պիլաս, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի մոդել, «Միսս Իսպանիա 2018» գեղեցկության մրցույթի հաղթող։ Պոնսեն պատմության մեջ մտել է 2018 թվականի հունիսի 29-ին` դառնալով առաջին տրանսգենդեր կինը, որը հաղթել է «Միսս Իսպանիա» մրցույթը[3]։ Ներկայացրել է իր երկիրը «Միսս Տիեզերք 2018» մրցույթում և եղել է առաջին տրանսգենդեր կինը, որը հավակնել է այդ տիտղոսին, սակայն չի անցել եզրափակիչ[4][5][6]։
Պոնսեն առաջին անգամ գեղեցկության մրցույթի մասնակցել է 2015 թվականին և հաղթել «Միսս Կադիս 2015» տիտղոսը։ Դրանից հետո նա ներկայացրել է Կադիսը «Միսս Իսպանիա 2015» մրցույթում, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել[3]։ 2018 թվականի հունիսի 29-ին Պոնսեն մասնակցել է «Միսս Իսպանիա 2018» մրցույթին և հաղթել այդ տիտղոսը` դառնալով այն հաղթած առաջին տրանսգենդեր կինը[7]։ Ներկայացրել է Իսպանիան Բանգկոկում անցկացված «Միսս Տիեզերք 2018» մրցույթի եզրափակչում, բայց մրցանակային տեղ չի գրավել։
|