Անկանխիկ փող

Բանկային, կամ անկանխիկ փող, վարկային կազմակերպությունների բանկային հաշիվներում առկա (ցպահանջ ավանդներ, ժամկետային ավանդներ և այլն), միջոցներին համապատասխանող և անկանխիկ վճարումների համար օգտագործվող փողի տեսակ։ Բանկային փողերը ներառում են նաև շրջանառության և վճարման վարկային միջոցներ (չեկեր, մուրհակներ և այլն)։

Բանկային փողերը առաջին անգամ առաջացել են Հոլանդիայում, 18-րդ դարում, երբ երկրի տարածքը բաղկացած էր մեծապես գավառներից և անկախ քաղաքներից, ոնոցում հատվում էին իրենց սեփական փողերը[1]։ «Մետաղադրամի վատթարացումը» (տնտեսական աճը խթանելու համար պետական իշխանության կողմից մետաղադրամների քաշի կամ, մետաղադրամների անվանական արժեքը պահպանելով, ազնիվ մետաղների պարունակության ոչ պաշտոնական, չհայտարարված նվազեցում) պարտության մատնեց շուկայի այն մասնակիցներին, ում անհրաժեշտ էր վարկային գործիքների կանխիկացումը։ Այդժամյա դրամարկղերը, նախընտրում էին վճարել գումարը՝ օգտագործելով մետաղադրամի ամենաթեթև տարբերակը։ Այս երևույթի դեմ պայքարի համար, դրամարկղերն արգելելու անհաջող փորձից հետո, Ամստերդամը 1609 թվականին հիմնեց Ասմտերդամյան բանկը, որը երաշխավորում էր թողարկված մետաղադրամների ամբողջականությունը։ Բանկը հետ է թողարկել ավանդները փոքր վճարի դիմաց, ավանդներ ընդունելը (արծաթի կշռով) և հաշվից հաշիվ փոխանցելը դարձրել է անվճար։ Ներբանկային գործարքների համար բանկը օգտագործել է իր սեփական հաշվապահական միավորը՝ բանկային ֆլորինը։ Շուտով բանկի մոտ ձևավորվեց շուկա՝ ավանդների փոխանակման համար «ընթացիկ» (ոչ լրիվ արժեքով) մետաղադրամներով փոփոխվող փոխարժեքով, որը ներառում էր նաև աժիոն։ Շուկան հնարավորություն տվեց խուսափել ավանդների թողարկման վճարներից, թողարկումները հազվագյուտ դարձան, ինչին նպաստել է նաև 1683 թվականից ի վեր բանկում արծաթի պահեստավորումը՝ այն հետ ստանալու հնարավորությամբ վճարովի դարձնելը։ 17-րդ դարի վերջում ավանդների վերադարձը դադարեց, և բանկային ֆլորինները, ըստ էության, դարձան հավատարմագրային փողեր։

Իրավաբանական ասպեկտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական իրավունքի տեսանկյունից անկանխիկ դրամական միջոցները սովորաբար դիտվում են որպես սեփականության իրավունք, հաճախորդների պահանջի իրավունք, որոնց համար բանկը բացել է հաշիվներ (ավանդներ), բանկի նկատմամբ։ Սակայն որոշ իրավաբաններ կարծում են, որ անկանխիկ միջոցները պետք է հավասար լինեն իրերի[2][3][4][5]։

Ի տարբերություն կանխիկ միջոցների, անկանխիկ միջոցները թողարկվում են ոչ միայն կենտրոնական բանկերի, այլև առևտրային բանկերի կողմից (բանկի բազմապատկման մեխանիզմի կիրառմամբ)[5]։

Հայաստանի Հանրապետությունում անկանխիկ վճարումների գերակշռող մասը կատարվում է վճարման հանձնարարականներով, իսկ մնացած մասը` այլ գործիքներով, ինչպիսիք են պահանջագրերը, չեկերը, քարտերը։

Էլեկտրոնային փողեր

Էլեկտրոնային փողը (e-money) վճարային քարտերի միջավայրից մեծացած վճարային գործիք է։ Ներկայումս այն գտնվում է ուշադրության կենտրոնում ողջ աշխարհում թե՛ կենտրոնական բանկերի, թե՛ ֆինանսավարկային կազմակերպությունների, թե՛ ընդհանրապես հանրության կողմից։

Էլեկտրոնային փողն իրենից ներկայացնում է դրամական արժեք կամ թողարկողի նկատմամբ պահանջ, որը՝

  1. գրառված է էլեկտրոնային սարքի վրա,
  2. համարժեք է դրա թողարկման համար անհրաժեշտ իրական միջոցների ծավալին (1 միավոր էլեկտրոնային փողը համարժեք է 1 միավոր իրական փողին),
  3. ընդունվում է որպես վճարամիջոց ոչ միայն թողարկողի, այլև ուրիշ սուբյեկտների կողմից։

Էլեկտրոնային փողը վճարային գործիք է, որն իրենից ներկայացնում է էլեկտրոնային եղանակով գրառված դրամական արժեք։ Հաճախորդը գնում է էլեկտրոնային արժեք, որը պակասեցվում է յուրաքանչյուր գործարքի ժամանակ։

2010թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունվել են «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» եւ «Էլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործարքների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգերը։ Համաձայն կանոնակարգերի՝ էլեկտրոնային փող թողարկելու բացառիկ իրավասությունն ունեն ՀՀ տարածքում գործող բանկերը եւ լիցենզավորված դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունները՝ Կենտրոնական բանկի թույլտվության համաձայն[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Квинн, 2007
  2. «О МЕСТЕ ДЕНЕГ В СИСТЕМЕ ГРАЖДАНСКИХ ПРАВ» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  3. «Безналичные деньги как правовой феномен». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  4. «Дуализм наличных денег и безналичных денежных средств». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  5. 5,0 5,1 ««Утиный тест» рубля». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  6. ՀՀ ԿԲ. «վճարային գործիքներ» (լեզուն հայերեն). հրատարակող ՀՀ ԿԲ. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 15. Վերցված է վերցնելու ամսաթիվը 09․04․2024-ին. {{cite web}}: Check |authorlink= value (օգնություն); External link in |authorlink= (օգնություն)CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]