2014 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր են սկսվել կառավարության դեմ, որոնք արագ վերածվեցին անկարգությունների։ Ամեն ինչ սկսվեց փետրվարի 3-ի Տուզլա քաղաքում տեղի ունեցած ցույցից։ Որոշ ժամանակ անց անկարգությունները տարածվել են ամբողջ երկրով։ Ցուցարարների հիմնական պահանջը Բոսնիայի կառավարության հրաժարականն էր[1]։
Ներկա դրությամբ հրաժարական են տվել Բոսնիա և Հերցեգովինայի երեք կանտոնների վարչակազմերը[5][6][7], ինչպես նաև Ունսկո Սանսկի վարչապետ Խամդիա Լիպովաչան[8]։
Ցույցերի գլխավոր պատճառն էր հանդիսացել երկրում գործազրկության բարձր մակարդակը՝ 27,5 % (ամենաբարձր ցուցանիշը Բալկաններում)[9]։ Բացի այդ, բնակչության ավելի քան 20 %-ը ներգրավված են այսպես կոչվող ստվերային տնտեսության մեջ, յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին աղքատության եզրին էր կանգնած, իսկ միջին ամսական աշխատավարձը կազմում է եվրո (մոտ 570 $)[10]:
Անկարգությունների անմիջական պատճառ է հանդիսացել նաև խոշոր արդյունաբերական կենտրոն և պետության երրորդ խոշոր քաղաքը հանդիսացող Տուզլայում գործարանների և ֆիրմաների փակումը։ 21-րդ դարի սկզբին չորս խոշոր պետական ընկերություններ սեփականաշնորհվել են, իսկ նոր սեփականատերերը պարտավորվում էին ներդրումներ կատարել դրանց մեջ։ Սակայն դրա փոխարեն նրանք վաճառել են ակտիվները, դադարել են վճարել բանվորներին և սնանկ ճանաչվելու դիմում են ներկայացրել։ Փետրվարի 3-4-ը քաղաքում անց էին կացվում խաղաղ ցույցեր, սակայն արդեն փետրվարի 5-ին դրանք վերածվեցին ոստիկանության հետ հակամարտությանը, երբ այդ ընկերությունների նախկին աշխատակիցները սկսեցին գրոհել տեղական իշխանության նստավայրը։ Շուտով ցույցերը և անկարգությունները սկսվեցին նաև երկրի այլ խոշոր քաղաքներում։
Ցույցերը Տուզլա քաղաքում սկսվեցին փետրվարի 3-ին[11], սակայն շուտով դրանք վերածվեցին բնակիչների զանգվածային անկարգությունների։ Արդյունքում սկսվեցին բախումներ ոստիկանության և քաղաքացիների միջև[12]։ Ցուցարարները պաշտոնյաներին մեղադրում էին նրանում, որ նրանք իրենց գործազուրկ են թողել՝ սեփականաշնորհվելով երկրի խոշոր ընկերությունները[13]։
Արդյունքում ցուցարարները փակել են քաղաքի բոլոր ճանապարհները[14][15]։ Նրանք արգելափակել են նաև վարչական շենքը՝ պահանջելով փոխհատուցումների վճարումը։ Ի պատասխան ոստիկանները ցրել են ցուցարարներին և շրջափակել վարչական շենքը։ Օրվա վերջում տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ 17 ոստիկան վնասվածքներ է ստացել, իսկ 24 ցուցարար՝ ձերբակալվել է[16][17][18][19][20]։
Հաջորդ օրը ցուցարարների թիվն աճել է մինչև 6000 մարդ։ Նրանք բոլորը հավաքվել էին վարչական շենքի դիմաց՝ պահանջելով վճարել փոխհատուցումը և ձեռնարկությունների սեփականաշնորհման չեղարկումը։ Տեղական թերթերի հաղորդագրության համաձայն, վնասվածքներ ստացել է 100 ոստիկան, 27 ցուցարար ձերբակալվել է։ Մոտ 20 քաղաքացիական անձ աննշան վնասվածքներ է ստացել, ոչնչացվել է 11 ավտոմեքենա[21]։
Փետրվարի 6-ին ցույցերը և հանրահավաքները տարածվեցին ամբողջ պետության մեջ, այդ թվում նաև Սարաևոյում[22], որտեղ ցուցարարները արգելափակել են շարժումը դեպի քաղաքի կենտրոն։ Ոստիկանության չորս ծառայող հոսպիտալացվել էր[23]։ Ավելի քան 200 քաղաքացի դուրս է եկել Մոստարի փողոցներ, իսկ մոտ 150 մարդ ցույցեր են սկսեց Թեշանում[24]։ Զենիցայի ցուցարարներից մեկն ասաց, որ «Այսօր մենք պայքարում էինք Տուզլայի համար, վաղը մենք կպայքարենք բոլորի համար»[25]։
Տուզլայում ձերբակալվել է 27 հոգի[26], ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառում էր արցունքաբեր գազ[27], ինչի արդյունքում վնասվածքներ է ստացել 20 հոգի[28]։ Քաղաքային դպրոցները փակվել էին։
Ցույցերը Զենիցայում սկսվել են փետրվարի 7-ին, երբ ցուցարարները ներխուժել են տեղական վարչական շենք և հրդեհել այն, մի քանի ավտոմեքենաների հետ միասին[29]։ Զենիցա-Դոբոյ կանտոնի վարչակազմը հայտնել է, որ եթե անկարգությունները չդադարեն, նրանք հրաժարական կտան[7]։
Փետրվարի 10-ին ցուցարարները կրկին սկսեցին բողոքը՝ պահանջելով փոխել սոցիալական քաղաքականությունը։ Կարճ ժամանակ անց ցուցարարների ներկայացուցիչները հանդիպեցին տեղական պաշտոնյաների հետ[30]։
Ցույցերը Սարաևոյում սկսվեցին փետրվարի 7-ին։ Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառեցին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, սակայն մի քանի հազար ցուցարարների հաջողվեց մուտք գործել վարչական շենք և հրդեհել այն[31]։
Ցուրարները, բացի այդ, հրդեհել են ոստիկանների մի քանի ավտոմեքենաներ[32]։ Վարչական շենքում նրանք հրդեհել են երկու հարկերը և պետական արխիվը[33]։ Դրա հետ մեկտեղ ցուցարարները հրդեհել են նաև Սարաևոյի մունիցիպալ ղեկավարության շենքը[32]։
Հաջորդ օրը սկսվեցին խաղաղ ցույցեր ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով։ Ցուցարարների առաջնորդները կոչ էին անում խաղաղ ակցիաներ անցկացնել և պահանջել կառավարության հրաժարականը[34]։ Քաղաքային դատարանի մամլո քարտուղարը հայտնեց, որ 33 ցուցարար ազատ է արձակվել։
Փետրվարի 9-ի ցույցերը անցել են առանց բախումների[35]։ Սակայն փետրվարի 10-ի առավոտյան քաղաքային թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել։ Զոհեր չէին գրանցվել[36]։
Բողոքի ակցիաները Բիխաչ քաղաքում սկսվել են փետրվարի 6-ին։ Մոտ 3000 քաղաքացիներ հավաքվել են տեղական վարչական շենքի մոտ՝ պահանջելով Ունսկո-Սանսկի կանտոնի վարչապետ և ոստիկանության նախարարի հրաժարականը[37][38]։ Բախումներ սկսվեցին ոստիկանության և ցուցարարների միջև, ովքեր վանկարկում էին «Գողեր»։ Ցուցարարները հավաքվել էին վարչապետի տան մոտ և հրաժարական էին պահանջում[39][40]։ Ոստիկանության հետ բախման ժամանակ վիրավորվել է մի քանի հոգի, ինչից հետո ցուցարարները ցրվել են։
Փետրվարի 10-ին կանտոնի վարչապետը հրաժարական է տվել[41]։
Ի աջակցություն Բոսնիա և Հերցեգովինայի ցուցարարներին, փետրվարի 12-ին ցույցեր անցկացվեցին նաև Բելգրադում[42], իսկ հաջորդ օրը՝ Զագրեբում[43][44], որտեղ, ինչպես նշվում է, ձերբակալվել են երկու կանայնք[45]։ Բացի այդ, ցույցեր անցկացվել են նաև Կոսովոյում և
Չեռնոգորիայում[46]։
Բոսնիա և Հերցոգովինայի Դաշնություն – փետրվարի 7-ին երկրի վարչապետը հայտնել է, որ ցուցարարները սովորական խուլիգաններ են, որոնք ուզում են երկրում քաոս ստեղծել[47], մինչդեռ Բակիր Իզետբեգովիչը ասել է, որ «Մարդիկ իշխանության փոփոխություն են ուզում և մենք պետք է նրանց ընտրելու իրավունք տանք երեք ամսվա ընթացքում»[48]։
Սերբիայի Հանրապետություն – երկրի նախագահ Միլորադ Դոդիկը հայտնել է, որ նա հպարտանում է Սերբիայի Հանրապետության քաղաքացիներով, ովքեր սադրանքի չեն ենթարկվում։
ՄԱԿ – փետրվարի 9-ին Բոսնիա և Հերցեգովինայի Գերագույն ներկայացուցիչ Վալենտին Ինցկոն հայտնել է, որ չի բացառում հակամարտության կարգավորման ուժային տարբերակը։ Նրա խոսքերով, եթե երկրում բռնությունը չավարտվի, ապա Եվրոպական Միությունը կարող է զորքեր մտցնել երկրի տարածք[49]։
Եվրոպական Միություն – փետրվարի 12-ին Սարաևոյում Եվրոպական Միության առաքելության ղեկավար Պետեր Սերենսենը կոչ է արել ցուցարարներին կարգ ու կանոն պահպանել։ Մասնավորապես, նա հայտնել է, որ նրանք. «Իրավունք ունեն իրենց դժգոհությունը և կարծիքը հայտնել միայն ոչ բռնի ճանապարհով»[50]։