Անհաղթելի անգլ.՝ Helen Keller in Her Story | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1][2][3] |
Ժանր | վավերագրական ֆիլմ[4][5] |
Թվական | հունիսի 15, 1954[6][5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նենսի Համիլտոն[5] |
Դերակատարներ | Հելեն Քելլեր և Քեթրին Կոռնել |
Երաժշտություն | Մորգան Լյուիս |
Նկարահանման վայր | Փենսիլվանիա |
Տևողություն | 55 րոպե |
Անհաղթելի (անգլ.՝ Helen Keller in Her Story, ինչպես նաև անգլ.՝ The Unconquered), ռեժիսոր Նենսի Համիլտոնի վավերագրական ֆիլմը, որը պատմում է կույր և խուլ ամերիկուհի Հելեն Քելլերի կյանքի պատմությունը։ Կինոնկարը «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ստացել է «Օսկար»[7]։
Կինոնկարը պատմում է ամերիկուհի Հելեն Քելլերի մասին։ 19 ամսականում նրա մոտ հայտնաբերվում է «ուղեղի բորբոքում» (ենթադրվում է, որ եղել է քութեշ կամ մենինգիտ)։ Հելենին հաջողվում է բուժվել, բայց արդյունքում նա ամբողջությամբ զրկվում է լսողությունից և տեսողությունից։
Չնայած դրան, նա սովորել է կարդալ և գրել։ Տիրապետել է մի քանի լեզուների, իսկ ավելի ուշ ստացել է բարձրագույն կրթություն։ Հելենին միշտ ուղեկցել է նրա ուսուցչուհին՝ Էնն Սալիվանը։
Ֆիլմը բաղկացած է սև-սպիտակ կինոխրոնիկայից, որտեղ ներկայացված են Քելլերի սովորելու պատմության, ինչպես նաև նրա առօրյա կյանքի և սոցիալական գործունեության մասին պատմող տեսանյութերը[7]։
Դերակատար | Դեր |
---|---|
Քեթրին Կոռնել | Պատմող |
Հելեն Քելլեր | Ինքն իրեն |
Պոլի Թոմպսոն | Ինքն իրեն |
Էնն Սալիվան | Ինքն իրեն |
Դուայթ Էյզենհաուեր | Ինքն իրեն |
Մարթա Գրեմ | Ինքն իրեն |
Յաշա Հայֆեց | Ինքն իրեն |
Ռոբերտ Հելփման | Ինքն իրեն |
Գերտրուդ Սթայն | ինքն իրեն |
Սկզբնական շրջանում՝ 1954 թվականին, ֆիլմը կոչվել է «Անհաղթելի»։ Սակայն շուտով այն փոխարինվել է «Հելեն Քելլերը իր պատմության մեջ» անունով։ Հենց այդ նույն անվամբ էլ այն ներկայացվել է ամերիկյան հեռուստատեսությամբ[7][8]։
Ֆիլմը դրականորեն է գնահատվել քննադատների կողմից և ստացել է «Օսկար»։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը կազմել է 83 տոկոս։
Պարգևներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Պարգև | Տարի | Կատեգորիա | Անվանակարգ | Արդյունք |
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ | 1954 թվական | Լավագույն 10 ֆիլմեր | Հաղթանակ | |
Օսկար | 1956 թվական | Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ | Հաղթանակ |
|