Անմահ կայազոր ռուս.՝ Бессмертный гарнизон | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1956 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էդուարդ Տիսսե և Զախար Ագրանենկե |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Սիմոնով |
Դերակատարներ | Նիկոլայ Կրյուչկով և Վլադիմիր Եմելյանով |
Օպերատոր | Էդուարդ Տիսսե և Գրիգորի Այզենբերգ |
Երաժշտություն | Վենիամին Բասներ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
«Անմահ կայազորը» (ռուս.՝ «Бессмертный гарнизон»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2] Բրեստի ամրոցի պաշտպանների մասին, որը նկարահանել են ռեժիսորներ Զախար Ագրանենկոն և Էդուարդ Տիսսեն 1956 թվականին Կոնստանտին Սիմոնովի սցենարով։
Ֆիլմը նվիրված է Բրեստի ամրոցի պաշտպանների սխրանքին։ Գործողությունները ծավալվում են 1941 թվականի հունիսի 22-ից հուլիսի 20-ը՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին։ Ժապավենում արտացոլված է ֆաշիստական ներխուժման օրերին համաժողովրդական հայրենասիրական վերելքը, խորհրդային ժողովրդի անձնվիրությունն ու համախմբվածությունը թշնամու դեմ։
Քանի որ ֆիլմի ստեղծման ժամանակ Բրեստի ամրոցի ոչ բոլոր հերոսների անուններն էին ճշտված (Ս. Սմիրնովի «Բրեստի ամրոց» գիրքը-ուսումնասիրությունը հրապարակվել է միայն 1957 թվականին), ֆիլմի հերոսները ներկայացվել են հորինված անուններով, սակայն նրանց սխրանքների մանրամասները համընկնում են իրական իրադարձությունների հետ։
Դերասան | Դեր |
---|---|
Լարիսա Նարիշկինա | Վարյա Կոնդրատևա |
Անատոլի Չեմոդուրով | Ռուդենկո |
Վլադիմիր Եմելյանով | Եֆիմ Ֆոմին) | Պյոտր Ֆոմիչ Կոնդրատև (նախատիպը՝
Նիկոլայ Կրյուչկով | Կուխարկով |
Վասիլի Մակարով | Իվան Ստեպանովիչ Բատուրին (նախատիպը՝ Պյոտր Գավրիլով) |
Վլադիմիր Մոնախով | Գրիշա Միրզոյան, կոմերիտկազմակերպիչ |
Գենադի Սայֆուլին | Կոլյա Բատուրին |
Վալենտինա Սերովա | Մարինա Նիկոլաևնա Բատուրինա, մայորի կինը |
Լիդիա Սուխարևսկայա | Ալեքսանդրա Պետրովնա Կոնդրատևա |
Եվգենի Տետերին | գերի գերմանացի |
Ֆելիքս Յավորսկի | Գոգոլև |
Լեոնիդ Չուբարով | սահմանապահ |
Արկադի Վովսի | կառապան |
|