Անմեղ Վենուսը イノセント・ヴィーナス Innocent Venus | |
---|---|
![]() | |
Ժանր | Դրամա Մեխա Արկածային Հակաուտոպիա Գիտական ֆանտաստիկա |
Երկիր | ![]() |
Թվական | 2006 թվական |
Պրեմիերա | 27 հուլիսի 2006 թվական |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Դզյուն Կավագոե |
Ընկերություն | Brain's Base |
Տեղայնացնող | ![]() ![]() |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Անմեղ Վենուսը (ճապ.՝ イノセント・ヴィーナス Ինոսենտո Վիբասու), ճապոնական անիմե սերիալ, որը թողարկվվել է Brain's Base ստուդիայի կողմից։ Առաջին անգամ ցուցադրվել է WOWOW հեռուստաալիքով 2006 թվականի հուլիսի 16- ից մինչև դեկտեմբերի 15- ը։ Սերիալի ստեղծման ժամանակ մասամբ օգտագործել են Cel shading գրաֆիկա։ Սերիալը տեղայնացվել է ADV Films ընկերության կողմից 2007 թվականին ԱՄՆ- ի տարածքում ցուցադրելու համար[1] ($120,000 դոլլարով[2]): 2008 թվականի հուլիսի 11- ին գործակալությունը հայտարարել է, որ դադարեցնում է անիմեի թողարկումը DVD սկավառակներով[3]։
Գործողությունները կատարվում են ֆուտուրիստական 2010 թվականում։ Հսկա մրրիկների և այլ գործոնների արդյունքում, 5 միլիարդ մարդ վերացել է, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրոպան պատվել են սառույցով։ Ամենից քիչ տուժել է Ճապոնիան, միայն թե երկրում առաջացել է հզոր դասակարգերի առանձնացում, էլիտար խավ, Լոգոսներն են կառավարում երկրի պաշարները, ստեղծելով հատուկ տարածքներ, նրանք կառավարում են նաև լևինասներին, ցածր դասակարգի ներկայացուցիչներին, ովքեր հազիվ են ծերը ծերին հասցնում և ապրում են իրենց համար հատուկ ստեղծված առանձնաթաղերում։ Լևինասներին նաև արգելվում է գտնվել հատուկ տարածքներում, այդ պատճառով աղքատների միջև շրջում են անջատողական զգացմունքներ, ստեղծվել են ռազմախմբեր, ովքեր պայքար են մղում լոգոսների դեմ։
Այժմ կառավարությունը հետապնդում է մի աղջկա՝ Սանա անունով, ով ունի յուրահատուկ ունակություններ, նրան կօգնի մի երիտասարդ տղա՝ Դզին անունով, իսկ հետագայում նաև այլ համախոհներ։
# | Անվանում | Ցուցադրում |
---|---|---|
01 | "ԴԺոխք 奈落 Նարակու" | 26 հուլիսի 2006 թվական |
02 | "Խելագարություն 凶気 Կոյուկի" | 2 օգոստոսի 2006 թվական |
03 | "Ծովահեններ" | 9 օգոստոսի 2006 թվական |
04 | "Ներխուժում 襲来 Սյուրայհ" | 16 օգոստոսի 2006 թվական |
05 | "Կոմբո 連弾 Ռենդան" | 23 օգոստոսի 2006 թվական |
06 | "Հուզմունք 暴走 Բոսո" | 13 սեպտեմբերի 2006 թվական |
07 | "Ռազմավարություն 策謀 Սակուբո" | 20 սեպտեմբերի 2006 թվական |
08 | "Կորուստ 喪失 Սյոսիցու" | 27 սեպտեմբերի 2006 թվական |
09 | "Օգնություն 救済 Կոյսայհ" | 4 հոկտեմբերի 2006 թվական |
10 | "Որոշում 決意 Կռցույհ" | 11 հոկտեմբերի 2006 թվական |
11 | "Գեղեցկություն 美神 Բիդզին" | 18 հոկտեմբերի 2006 թվական |
12 | "Աշխարհ 世界 Սեկայ" | 25 հոկտեմբերի 2006 թվական |
Ըստ Innocent Venus- ի ներկայացուցչի կարծիքով, սերիալը ոչինչով չի տարբերվում և նման է շոուի. ավերված աշխարհ, դասակարգերի առանձնացում և դաժան պետություն, ով փորձում է բռնել աղջկա (յուրահատուկ ունակությամբ և ամբողջկան ամնեզիայով) և իհարկե տաքարյուն ոչինչով չտարբերվող փողոցային տղա, ով փորձում է բոլորին օգնել, արդյո՞ք ծանոթ սյուժե չէ։ Բոլոր հերոսները շատ կարծրացված են, սկսած գլխավոր հերոսներից, մինչև հրամանատարի կանայք և խելագար չարագործը չինացու աչքերով, ով սպանում է քարտերի միջոցով։ Սյուժեն ներառում է մարտական կլիշեներ և էկզոտիկ տերմիններ, որոնք հավանաբար փոխառվել են լատիներենից։ Միայն թե կան նաև լավ կողմեր, հիմնականում չկան երկարացված երկխոսություններ հերոսների մեջ, դիտողին բավական է հասկանալ թե ինչ է կատարվում, առանց խոսքերի[4]։
|