Անմեղության թանգարան թուրքերեն՝ Masumiyet Müzesi | |
---|---|
Հեղինակ | Օրհան Փամուկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | թուրքերեն |
Նկարագրում է | Ստամբուլ |
Երկիր | Թուրքիա |
Հրատարակման տարեթիվ | 2008 |
«Անմեղության թանգարան» (թուրքերեն՝ Masumiyet Müzesi), վեպ, որի հեղինակն է թուրք գրող, միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր, գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը։ Վեպը հրատարակվել է 2008 թվականի օգոստոսի 29-ին։
Գրքի իրադարձությունները տեղի են ունենում Ստամբուլում 1975-1984 թվականներին։ Այն մի սիրո պատմություն է ՝ հարուստ գործարար Քեմալի և իր հեռավոր աղքատ ազգական Ֆոսունի մասին։
Փամուկը նշել է, որ վեպը գրելու ընթացքում օգտվել է YouTube- ից և ուսումնասիրել թուրքական երաժշտությունն ու ֆիլմը[1]։
Քեմալն արդեն երկու ամիս էր ինչ նշանված էր Սիբել անունով մի գեղեցկուհու հետ, երբ հանդիպում է խանութում աշխատող մի աղջկա` Ֆոսունին, հարսնացուի համար ձեռքի պայուսակ գնելու ժամանակ։ Հաջորդ մեկ ու կես ամիսների ընթացքում նրանց մեջ մտերմիկ և գաղտնի հարաբերություններ են զարգանում։ Ֆոսունը խոստովանում է, որ խորը զգացմունքներ է տածում Քեմալի հանդեպ, որն էլ փոխադարձ էր։ Այդ խոստովանությունը Քեմալին դարձնում է ամենաերջանիկ մարդը, սակայն նա մտածում է չխզել հարաբերությունները Ֆոսունի հետ՝ զուգահեռ ամուսնանալով իր նշանածի հետ։ Ավաղ, նրա երազանքները փշրվում են, երբ Ֆոսունն անհետանում է։ Նա չի պատասխանում Քեմալի նամակներին։ Որոշ ժամանակ անց Ֆոսունն ամուսնանում է և ապրում իր ամուսնու ու իր ծնողների հետ։ Քեմալի համար սկսվում են դժվարին ժամանակներ։ Շուրջ մեկ տարի նա չի կարողանում հանդիպել իր սիրելիին և կարոտն առնում է նրա իրերից ու ապրում քաղցր հուշերով։ Սիբելի և Քեմալի նշանանադրությունն ավարտվում է բաժանումով։
Վերջապես Ֆոսունը պատասխանում է Քեմալի նամակին և համաձայնում հանդիպել նրա հետ ի հիշատակ իրենց ջերմ ու մտերմիկ հարաբերությունների։ Հաջորդ ութ տարիների ընթացքում Քեմալը շարունակում է այցելել նրանց ընտանեկան ընթրիքներին։ Նրա հաճախակի այցերն ու նվերները Ֆոսունին հեռացնում են ամուսնուց և տանից, իսկ իր հոր մահից հետո Ֆոսունն ամուսնուց բաժանվում է։ Երկուսով ճանապարհուրդում են Եվրոպայով, հետո ամուսնանում։ Սակայն ճակատագիրը դաժան խաղ է խաղում նրանց հետ և նրանք կրկին բաժանվում են։ Քեմալն իր սիրուն պատկանող յուրաքանչյուր իր փայփայում և պահում է խնամքով, որոնք հիշեցնում էին միմյանց հետ անցկացրած իրենց այդ ինը տարիները։ Նա դրանք հավաքել էր տարիների ընթացքում և որոշում է Ֆոսունի տունը վերածել անմեղության թանգարանի՝ ներառելով այնտեղ իրենց բոլոր բարի ու անմոռանալի հուշեր հիշեցնող առարկաները։
Օրհան Պամուկի ստեղծագործությունը Արևելքի և Արևմուտքի միջև մշակույթի բախման արտացոլումն է, որն էլ համարվել է Գրականության Նոբելյան մրցանակ շնորհելու պատճառ։ Այս վեպը շարունակաբար անդրադառնում է Արևմուտքի (Եվրոպայի և Ամերիկայի) ազդեցությանը Ստամբուլի մշակույթի վրա ` թանգարանների և ֆիլմարտադրության գաղափարի միջոցով, որը վեպի մեծ մասն է կազմում։
Վեպի հիմնական թեմաներից մեկը կնոջ դերն է թուրքական մշակույթում։ Այստեղ նկարագրում է այն կանանց, ովքեր չեն պահում իրենց երկրի հին ավանդույթը, ովքեր ամուսնությունից առաջ, արդեն կորցրել են իրեն կուսությունը։ 1970-ականներից, Ստամբուլի մշակույթում շատ բան է փոխվել։
Հեղինակն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ թանգարանում ցուցադրված որոշ օբյեկտներ պատկանում են ընտանիքին և ընկերներին, իսկ մյուսները գտնվել են Ստամբուլի այլ վայրերից կամ հավաքագրվել են ամբողջ աշխարհից։ Այնուամենայնիվ, նա չի նշել, թե որ նմուշներն են, որոնք ուղղակիորեն կապված են իր կյանքի հետ. նա պնդում է, որ թանգարանի պատմությունը պետք է արտացոլի վեպի պատմությունը, և ոչ թե իր[2]։
Թանգարանը գտնվում է Ստամբուլի Բեյօղլու՝ (թուրքերեն՝ Beyoğlu ) եվրոպական հատվածում, 19-րդ դարում կառուցված շենքում։ Փամուկն այս թանգարանը հիմնադրել է վեպի իրադարձությունները հասարակությանը ներկայացնելու համար ՝ հիմք ընդունելով համանուն վեպը[3], որը հրատարակվել է 2008 թվականի հոկտեմբերին։
Թե վեպը, և թե թանգարանը ներկայացնում են Ստամբուլի վերին խավի կյանքը 1970-ական թվականներից մինչև 2000-ականների սկիզբը։ Վեպում ներկայացված է ստամբուլաբնակ հարուստ Քեմալի սիրո պատմությունը, ով սիրահարվում է իր աղքատ ազգականուհուն, իսկ թանգարանում ներկայացված են նրանց սիրո պատմության ցուցանմուշները[4]։ Թանգարանի հավաքածուն կազմում է ավելի քան 1000 ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են վեպի հերոսների իրերը, հագուստները, նրանց հուշերը, երազանքներն ու լսած-տեսածը։
Ի սկզբանե, թանգարանը պետք է ցուցադրվեր Մայնի Ֆրանկֆուրտում, 2008 թվականին, Ֆրանկֆուրտի ամենամյա գրքի տոնավաճառի ժամանակ։ Սակայն ցուցահանդեսը հետաձգվում է[5] : 2010 թվականին հեղինակը դեռ հույս ուներ, որ թանգարանը կբացվի 2011-ին[6], բայց բավական ուշացումով, 2012 թվականի ապրիլին, վերջապես, հանդիսավոր կերպով թանգարանը բացվեց։
Նախագիծը խրախուսվեց Ստամբուլ 2010 - Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի կողմից[7] :
Գրքի համաձայն, թանգարանը թույլ է տալիս անվճար մուտք գործել նրանց, ովքեր իրենց հետ ունենում են գիրքի պատճենը։ Տոմսը դրվում է գրքի 83-րդ գլխում, կնքվում է՝ նախքան ընթերցողին սրահ ուղեկցելը։
2014 թվականի մայիսի 17-ին թանգարանն արժանացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակին։
|