Անյես Կալամար ֆր.՝ Agnès Callamard | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1964 (60 տարեկան) Pierrelatte |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ |
Պաշտոն(ներ) | ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, գործադիր տնօրեն և Secretary-General of Amnesty International? |
Ալմա մատեր | Նոր Դպրոց, Գրենոբլի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (1985) և Բաշկենտ համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն և անգլերեն |
Պարգևներ | |
Agnès Callamard Վիքիպահեստում |
Անյես Կալամար (ֆր.՝ Agnès Callamard, նոյեմբերի 30, 1964, Pierrelatte), ֆրանսիացի իրավապաշտպան, Էմնեստի Ինթերնեշնլ-ի գլխավոր քարտուղար[2]։ Նախկինում Կալամարը եղել է Amnesty International-ի գլխավոր քարտուղարի օգնականը, որտեղ նա հետազոտություններ է անցկացրել Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Կալամարը զբաղեցրել Է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի պաշտոնը արտադատական մահապատիժների, առանց պատշաճ դատաքննության կամ կամայական մահապատիժների վերաբերյալ[3], որը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից[4]։ Անյես Կալամարը գլխավորել է «Հոդված 19» իրավապաշտպան կազմակերպությունը, եղել է Կոլումբիայի համալսարանի կարծիքների արտահայտման «Գլոբալ ազատություն» նախագծի տնօրենը (Columbia Global Freedom of Expression)[5], զբաղեցրել Է Կոլումբիայի համալսարանի նախագահի հատուկ խորհրդականի պաշտոնը[6]։
Կալամարը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի[5]։
Անյես Կալամարի պապը Լեոն Սավիուն էր, Ֆրանսիական դիմադրության մասնակից, որը սպանվել էր նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրը[5]։
Կալամարը բակալավրի աստիճան է ստացել Գրենոբլի քաղաքական հետազոտությունների ինստիտուտից (Grenoble Institute of Political Studies) 1985 թվականին։ 1988 թվականին Հովարդի համալսարանից ստացել է միջազգային և Աֆրիկյան ուսումնասիրությունների մագիստրոսի կոչում։ Կալամարը քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Նյու Յորքի սոցիալական հետազոտությունների Նոր դպրոցում (The New School For Social Research) 1995 թվականին՝ պաշտպանելով թեզը, որը կոչվում է «Բնակչությունը կրակի տակ, բնակչությունը սթրեսի տակ, հետազոտություն Մոզամբիկ փախստականների և Մալավիայի գյուղերի բնակիչների վերաբերյալ Մալավիում»[7]։
Անյես Կալամարը գլխավորել Է բրիտանական «Հոդված 19» իրավապաշտպան կազմակերպությունը 2004 թվականին՝ այդ պաշտոնում աշխատելով ինը տարի, միաժամանակ, նա եղել է Խոսքի ազատության պաշտպանության միջազգային ասոցիացիայի (IFEX) խորհրդի անդամ[8][9][10]։
Կալամարը 2016-2021 թվականներին զբաղեցրել Է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի պաշտոնը արտադատական մահապատիժների, առանց պատշաճ դատաքննության կամ կամայական մահապատիժների հարցով[4][5][11]։
Լինելով ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցով հատուկ զեկուցողի պաշտոնում՝ Կալամարը 2018 թվականին հետաքննել է Ջամալ Խաշոգիի սպանությունը[5], նաև պահանջել է հետաքննել Ալեքսեյ Նավալնիի թունավորումը[12]։
Կալամարը 1995 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է որպես Emnesty International-ի գլխավոր քարտուղարի օգնական[12], երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր Պիեռ Սանը (Pierre Sand), որտեղ Կալամարը, բացի հոգևորական աշխատանքից, հետազոտություններ էր անցկացնում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում[5].
Անյես Կալամարը Էմնեստի Ինթերնեյշնլի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի մարտի 28-ին։ Սա կլինի նրա առաջին քառամյա ժամկետը այդ պաշտոնում։ Դրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցրել է Ջուլիա Վերխաարը (Julie Verhuur) Նիդեռլանդներից[12][13][14]։
Ուկրաինայում իրավիճակի մասին զեկույցը, որը Էմնեստի Ինթերնեշնլը պատրաստել է 2022 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքում մարդու իրավունքների դիտարկումների հիման վրա, հրապարակվել է 2022 թվականի օգոստոսի 4-ին[15][16]։
Զեկույցի հրապարակումից հետո, որտեղ ասվում էր, որ փորձագետները նկատել են ուկրաինական զորքերի կողմից բնակելի տարածքներում զենքի շահագործման բազաների և համակարգերի ստեղծումը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կառավարության ներկայացուցիչները մեղադրեցին Էմնեստի Ինթերնեշնլին ռուսական հանցագործություններն արդարացնելու մեջ։ Զելենսկին ասել է, որ իրավապաշտպան կազմակերպությունը փորձել է պատասխանատվությունը ագրեսորից տեղափոխել զոհի վրա։ Զելենսկին և Ուկրաինայի այլ ներկայացուցիչներ պնդում էին, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական գործողությունների շրջաններից խաղաղ բնակչությանը տարհանելու համար[16]։
Կալամարդն ասել է, կրկնելով զեկույցի խոսքերը. «մենք փաստաթղթավորել ենք ուկրաինական ուժերի սխեման, որը վտանգի է ենթարկում քաղաքացիական անձանց և խախտում է պատերազմի օրենքները, երբ նրանք գործողություններ են իրականացնում բնակեցված շրջաններում»[16]։
Ուկրաինայի հասարակական առաջնորդները պահանջել են Անյես Կալամարի և Էմնեստի Ինթերնեշնլի բոլոր աշխատակիցների հրաժարականը, որոնք պատասխանատու են զեկույցի հրապարակման համար, ինչի համար կայքում ստորագրահավաք է կազմակերպվել Change.org, նաև Էմնեստի Ինթերնեշնլի ուկրաինական գրասենյակի ղեկավար Օքսանա Պոկալչուկը հայտարարել է, որ դադարեցնում է իր լիազորությունները՝ ի նշան բողոքի։
Անյես Կալամարը Twitter-ում մի քանի անգամ մեկնաբանել է զեկույցի վերաբերյալ իր վերաբերմունքը՝ ասելով, որ «այսօր մենք հայտնում ենք Ուկրաինայի մարտավարության մասին, որը վտանգում է խաղաղ բնակիչներին։ Նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա՝ հղում անելով Ուկրաինայի նկատմամբ կանխակալ վերաբերմունքին, ես ասում եմ՝ ստուգեք մեր աշխատանքը։ Մենք աջակցում ենք բոլոր տուժածներին։ Անաչառ»։ Նա նաև նշել է, որ «ուկրաինական և ռուսական ավազակախմբերը և սոցիալական ցանցերում տրոլները բոլորն այսօր զբաղված են Amnesty International-ի hետաքննությունների հարձակմամբ»[17]։
Amnesty International-ը էլեկտրոնային փոստով ներողություն է խնդրել Ուկրաինայի կառավարությունից 2022 թվականի օգոստոսի 7-ին՝ զեկույցում պատճառված վնասվածքի համար. «Amnesty International-ը խորապես ցավում է այն տառապանքի և զայրույթի համար, որն առաջացրել է ուկրաինական զինված ուժերի մարտական մարտավարության վերաբերյալ մեր մամուլի հաղորդագրությունը»։ Այս էլեկտրոնային նամակում իրավապաշտպանները նաև ասել են, որ իրենք փաստաթղթավորել են Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման դեպքերը առաջնագծին հարող 19 քաղաքներում և գյուղերում, ինչը կարող էր խաղաղ բնակչությանը ռուսական բանակի հարվածների վտանգի տակ դնել[15]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյես Կալամար» հոդվածին։ |
|