Աննա-Մայա Հենրիկսոն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Շվեդիայի ժողովրդական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հելսինկիի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 7, 1964[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Պիետարսաարի, Վաասա նահանգ, Ֆինլանդիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | anna-maja.fi |
Պարգևներ | |
Աննա-Մայա Քրիստինա Հենրիկսոն (շվեդ.՝ Anna-Maja Kristina Henriksson, օրիորդական անունը` Ֆորսս (շվեդ.՝ Forss), հունվարի 7, 1964[1][2], Պիետարսաարի, Վաասա նահանգ, Ֆինլանդիա[1]), ֆինն պետական, քաղաքական գործիչ, իրավաբան։ Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, գործող Արդարադատության նախարար Ռինեի կաբինետում (2019 թվականի հունիսի 6-ից)[7]։ Արդարադատության նախարար է եղել նաև Կատաենենի և Ստուբբի կառավարություններում (2011-2015)[8][9][10]։ Կուսակցության պատմության մեջ Շվեդիայի ժողովրդական կուսակցության առաջին կին-նախագահն է (2016 թվականից)[11]։
Աննա-Մայա Հենրիկսոնը ծնվել է 1964 թվականի փետրվարի 7-ին, Ֆինլանդիայի Յակոբստադ քաղաքում։ Իրավագիտություն է ուսանել Հելսինկիի համալսարանում, 1987 թվականին ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում։ 1997 թվականից Յակոբստադի քաղաքային խորհրդի անդամ է։ 2003-2004 թվականներին աշխատել է որպես Ֆինանսների նախարար Ուլլ-Մայ Ուիդերոսի հատուկ խորհրդական։ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Հենրիկսոնը ընտրվել է Էդուսկունտա Վասայի ընտրատարածքից՝ 4600 ձայնով։ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում վերընտրվել է նույն ընտրատարածքից՝ հավաքելով 8392 ձայն։
2011 թվականի հունիսի 22-ին նշանակվել է Արդարադատության նախարար Կատայնենի կառավարության կաբինետում։ 2012 թվականի ապրիլին հայտարաել է Շվեդիայի Ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, բայց Կոկկոլայում 2012 թվականի հունիսի 9-10-ը անցկացվող կուսակցական ֆորումում զիջել է Կառլ Հագլունդին, որն ընտրվել է կուսակցության նոր ղեկավար։
2013 թվականին Հելսինկիի ժողովրդական դատարանում անցկացված ներգերատեսչական հետաքննության արդյունքներով բացահայտվեցին դատավորների կողմից ռասիստական արտահայտությունների օգտագործման դեպքեր (մասնավորապես՝ «Ռյուսսյա») և նա խիստ քննադատեց գոյություն ունեցող երևույթը։ 2014 թվականի հունիսի 24-ին պահպանել է արդարադատության նախարարի պաշտոնը նոր կառավարությունում։ 2015 թվականի մայիսի 29-ին ամբողջ կաբինետի հետ հրաժարական է տվել։ 2016 թվականի մարտի 31-ին Հենրիկսոնը հայտարարել է Շվեդիայի Ժողովրդական կուսակցության նախագահ ընտրելու իր մտադրության մասին և, հաղթելով հունիսի 12-ին անցկացված կուսակցության համագումարում, դարձել կուսակցության պատմության մեջ առաջին կին նախագահը։ 2018 թվականի մայիսի 27-ին Օուլուում անցկացված կուսակցության համագումարում վերընտրվել է նույն պաշտոնում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա-Մայա Հենրիկսոն» հոդվածին։ |
|