Աննա Գեյգեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1933[1] (91 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, նկարիչ-փորագրող, լուսանկարիչ, ուսուցչուհի և վիզուալ արտիստ |
Թեմաներ | փորագրում |
Պարգևներ | |
Ամուսին | Pedro Pinchas Geiger?[4] |
Anna Bella Geiger Վիքիպահեստում |
Աննա Գեյգեր (պորտ.՝ Anna Bella Geiger, ապրիլի 4, 1933[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), լեհ-հրեական ծագում ունեցող բրազիլացի նկարչուհի[5], Լաժե զբոսայգու Դիտարվեստ դպրոցի պրոֆեսոր։ Բնակվում է Ռիո դե Ժանեյրոյում։ Նրա աշխատանքները պահվում են ինչպես պատկերասրահներում, այնպես էլ ԱՄՆ-ի, Չինաստանի, Բրազիլիայի և Եվրոպայի մասնավոր հավաքածուներում։
Աննա Բելլա Գեյգերի ծնողները մեծացել են Օստրովեց-Սվենտոկշիսկի քաղաքում (Լեհաստան)։ Նրանք Բրազիլիա են տեղափոխվել դստեր ծնվելուց տասը տարի առաջ։ Նրա հայրը արհեստավոր էր[6]։
Գեյգերը սկզբում Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանում սովորել է գրականություն և լեզվաբանություն, այնուհետև՝ 1950-ականներին, սովորել է արվեստ Ռիո դե Ժանեյրոյի Ֆայգի Օստրովերի ինստիտուտում։ 1954 թվականին Գեյգերը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ արվեստի պատմության դասեր է ստացել Մետրոպոլիտեն թանգարանում, իսկ հաջորդ տարի վերադարձել է Ռիո դե Ժանեյրո։ 1965 թվականին Գեյգերը սկսել է այցելել Մեխիկոյի ժամանակակից արվեստի թանգարանում գտնվող փորագրման դասընթացներին, որտեղ երեք տարի անց ինքն է սկսել դասավանդել։ 1969 թվականին նա կրկին ժամաել է Նյու Յորք՝ դասավանդելու Կոլումբիայի համալսարանում, իսկ 1970 թվականին կրկին վերադարձել է Ռիո դե Ժանեյրո[7]։
1970-ական թվականներին Գեյգերը, աշխատելով աբստրակցիոնիզմի ուղղությամբ, սկսել է իր ստեղծագործություններում ներառել ներկայացուցչական տարրեր և օգտագործել լուսանկարչական փորագրություն, ֆոտոմոնտաժ, ասամբլաժ, քանդակ և վիդեո։ 1980-ական թվականներին նա կենտրոնացել է գեղանկարչության վրա, իսկ 1990-ականների սկզբին՝ մետաղի մեջ թափված քարտեզագրական պատկերների և արխիվային արկղերի երկաթե կառուցվածքների վրա, որոնք ներառում են մետաղական հյուսելը և տաք մոմով նկարելը (encaustic)[5][8][9]։
1983 թվականին Գեյգերը դարձել է Ջոն Սայմոն Գուգենհայմի հիշատակի հիմնադրամի անդամ[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գեյգեր» հոդվածին։ |
|