Աննա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Վերածնվող Հայաստան |
Աննա Արամի Գրիգորյան (հունվարի 8, 1991[1], Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2]
2011 թվականին Աննա Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը, 2013 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2017 թ.՝ Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը։
2013 թվականից դասավանդում է «Քվանտ» վարժարանում։ 2020 թվականին եղել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ։
2012 թվականից «Երիտասարդ թարգմանիչների միավորում» ՀԿ-ի անդամ է։
2020 թ. դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։