Աննա Դեմիդովա

Աննա Դեմիդովա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14 (26), 1878
ԾննդավայրՉերեպովեց, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 17, 1918(1918-07-17) (40 տարեկան)
Մահվան վայրԵկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՊողոս-Պետրոս տաճար
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունաղախին
 Anna Demidova Վիքիպահեստում

Աննա Դեմիդովան (ռուսերեն՝ Анна Демидова, հունվարի 14 (26), 1878, Չերեպովեց, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1918(1918-07-17), Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ռուս կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի ծառայողներից էր։ Ծնվել է 1878 թվականին և սպանվել է 1918 թվականին Նիկոլայ II-ի ընտանիքի անդամների հետ միասին բոլշևիկների կողմից։ Դասվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքը։ Մարմնի մնացորդները հայտնաբերվել են Եկատիրինբուրգում և մեծ շուքով թաղվել Սանկտ-Պետերբուրգի սուրբ Պողոս և Պետրոս եկեղեցում թագավորական ընտանիքի մնացորդների կողքին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմիդովան ծնվել է 1878 թվականին։ Ծնողներից հայտնի է միայն հոր անունը՝ Ստեփան Դեմիդով։ Աննան ավարտել է իր հայրենի Չերեպովեցի սպասուհիների ուսումնարանը։ Նա թագավորական պալատում աշխատող Ելիզավետա Երսբեգրի ծանոթուհին էր և նրա եղբոր նշանածը։ Երսբերգը կարողացավ աշխատանք գտնել Դեմիդովայի համար, որպես պալատի սպասուհի։ Աննա Դեմիդովան հայտնի էր իր վերին աստիճանի ամաչկոտ բնավորությամբ։ Նա բարձրահասակ էր և ուներ դեղնավուն մազեր։ Կայորուհին, մտերիմները և հարազատները նրան դիպում էին "Նյուտա" մականունով։

Սպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Դեմիդովայի դեմքի վերակառուցումը
Աննա Դեմիդովան երիտասարդ ժամանակ

1917 թվականին տնային կալանքի տակ հայտնված նախկին ցարական ընտանիքի ճակատագիրը կախված էր բոլշևիկների որոշումից։ Սկզբում Ցարսկոյե Սելոյում պահվելուց հետո Նիկոլայ II-ի ընտանիքին տեղափոխեցին Տոբոլսկ։ Նրանց տրվեց հնարավորություն իրենց հետ տանել մի քանի տնային ծառայողների։ Աննա Դեմիդովան ցանկություն հայտնեց նրանց հետ մեկնել։ Երբ Տոբոլսկից ընդանիքը տեղափոխվեց Եկատերինբուրգ, Դեմիդովային հնարավորություն տրվեց հեռանալ, սակայն նա ցանկացավ մնալ ընտանիքի հետ։ Նիկոլայ II-ի երեխաների ուսուցիչ Պիեռ Ժիյառին նա հայտնել էր, որ շատ էր վախենում բոլշևիկներից։

1918 թվականի հուլիսի 16-ի գիշերը նախկին թագավորական ընտանիքին արթնացրեցին և իջացրին Իպատիևի տան նկուղ։ Նրանց հետ էին նաև գտնվում Դեմիդովան և 4 այլ տնային աշխատողներ, ովքեր նույնպես մնացել էին ընտանիքի հետ։ Բոլշևիկները կարդացին Նիկոլային սպանելու հրամանագիրը և անմիջապես սկսեցին կրակել ընդանիքի անդամների և մյուս աշխատողների վրա։ Դեմիդովան վիրավորվեց և ուշաթափվեց։ Ուշքի գալուց հետո նա հասկացավ, որ դեռ չի մահացել և բղավեց "Աստված ինձ պահպանեց": Այդ լսելով բոլշևիկները ևս մի քանի անգամ կրակեցին Դեմիդովայի վրա և ի վերջո նրան սպանեցին։

Մահացածների մարմինները բոլշևիկները վառեցին և թաղեցին Եկատերինբուրգի անտառում՝ անհայտ ուղղությամբ։ Տարիներ անց 1979 թվականին սիրողական հնագետները գտան գերեզմանը։ Հայտնաբերվեցին ցարի ընտանիքի անդամների մարմինները (բացի ցարեվիչ Ալեքսեյի և մեծ իշխանուհիներից մեկի մարմինների) և 5 այլ ոսկրային մնացորդներ, որոնք գենետիկապես չէին պատկանում Նիկոլայի ընտանիքին։ Դրանցից մեկը կնոջ մարմին էր և շատ հնարավոր է Դեմիդովայինը։

1998 թվականին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում մեծ շուքով թաղվեցին նախկին ցար Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի անդամների մարմինները, ինչպես նաև Դեմիդովայի և մյուս նահատակների մարմինները։

Աննա Դեմիդովան դասվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Դեմիդովա» հոդվածին։