Աննա Կանակիս իտալ.՝ Anna Kanakis | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1962[1] |
Ծննդավայր | Մեսինա, Սիցիլիա, Իտալիա |
Մահացել է | նոյեմբերի 19, 2023[2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, կինոդերասանուհի և քաղաքական գործիչ |
Ամուսին(ներ) | Կլաուդիո Սիմոնետտի և Marco Merati Foscarini? |
annakanakis.it | |
Աննա Կանակիս (իտալ.՝ Anna Kanakis, հուն․՝ Άννα Κανάκη, փետրվարի 1, 1962[1], Մեսինա, Սիցիլիա, Իտալիա - նոյեմբերի 19, 2023[2], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի, մոդել և քաղաքական գործիչ։
Աննա Կանակիսը ծնվել է Մեսինայում, հայրը եղել է հույն, մայրը՝ սիցիլիացի։ Աննա Կանակիսը մեծացել է Սիցիլիայում, մոր և տատի խնամակալությամբ։ Հետագայում աղջիկը նշել է, որ իր հորը տեսել է մի քանի անգամ[3]
1977 թվականին Աննա Կանակիսը հաղթել է «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթում[4][5][6][7]։ 1981 թվականին նա մասնակցել է նաև «Միսս տիեզերք» և «Միսս Եվրոպա» մրցույթներին և զբաղեցրել է երկրորդ տեղը։
Դերասանական կարիերան իտալուհին սկսել է 1980-ականներին, նկարահանվել է 28 ֆիլմում և հեռուստասերիալում։ Հեղինակ է մի քանի գրքերի։ Նրա «Գեբելսի տիրուհին» վեպը նվիրված է չեխ դերասանուհի, նախապատերազմյան գերմանական կինոյի աստղ և Յոզեֆ Գեբելսի սիրուհի Լիդա Բաարովայի պատմությանը[8]։
1981-1983 թվականներին Աննա Կանակիսը ամուսնացած է եղել «Goblin» իտալական ռոք խմբի դաշնակահար Կլաուդիո Սիմոնետտիի հետ[9]։ 2004 թվականին աղջիկն ամուսնացել է Մարկո Մերատի Ֆոսկարինիի հետ[8]։
Աննա Կանակիսը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին՝ յոթ ամիս ծանր հիվանդության դեմ պայքարելուց հետո։ Նրա մահվան լուրը հաղորդել է իր ամուսինը։
|