Աննա Մարիա Ալբերգետտի իտալ.՝ Anna Maria Alberghetti | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1936[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Պեզարո, Մարկե, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Claudio Guzmán? |
Պարգևներ և մրցանակներ | |
Աննա Մարիա Ալբերգետտի (իտալ.՝ Anna Maria Alberghetti, մայիսի 15, 1936[1], Պեզարո, Մարկե, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասանուհի և օպերային երգչուհի։
Աննա Մարիա Ալբերգետտին ծնվել է իտալական Պեզարո քաղաքում 1936 թվականի մայիսի 15-ին։ Կարիերան սկսել է՝ նկարահանվելով Բրոդվեյում։ Այստեղ էլ ստացել է իր անդրանիկ կինոմրցանակը՝ «Tony Award» 1962 թվականին։ Մրցանակին արժանացավ որպես լավագույն դերասանուհի «Carnival» մյուզիքլի համար։ Դերասանուհին հրաշամանուկ է եղել։ Նրա հայրը օպերային երգիչ էր և Հռոմի օպերային թատրոնի կոնցերտմեյստեր։ Իսկ մայրը դաշնակահարուհի էր։ Վեց տարեկան հասակում Աննա Մարիան երգում էր Հռոդոս կղզում կայացած համերգներին։ Դերասանուհին համերգներով հանդես է եկել նաև Նյու Յորքի Քարնեգի հոլում 13 տարեկան հասակում[2]։ Ալբերգետտին նաև «Life»[3][4] ամսագրի շապիկին է հայտնվել երկու անգամ։ Ավելի քան 50 անգամ դերասանուհին հայտնվել է «Էդ Սալլիվանի շոուում»։ 1957 թվականին հյուր է գնացել NBC[5] հեռուստաալիքի «The Gisele MacKenzie Show» և «The Pat Boone Chevy Showroom» հաղորդաշարերին։ Դին Մարտինի հետ նույն թվականին նկարահանվել է «Ten Thousand Bedrooms» ֆիլմում, իսկ Ջերի Լյուիսի հետ «Cinderfella» ֆիլմում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մարիա Ալբերգետտի» հոդվածին։ |
|