Աննա Մարիա Սեկլուցկա լեհ.՝ Anna-Maria Sieklucka | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Լյուբլին, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աննա Մարիա Սիքլյուկա (անգլ.՝ Anna-Maria Sieklucka, մայիսի 31, 1992[1], Լյուբլին, Լեհաստան), լեհ դերասանուհի և երգչուհի, առավել հայտնի է 2020 թվականին թողարկված «365 օր» էրոտիկ ռոմանտիկ դրամայում Լաուրա Բելի դերով։
Սիքլյուկան ծնվել է Լյուբլինում` Արևելյան Լեհաստանի ամենամեծ քաղաքում։ Նրա հայրը իրավաբան է[2]։ Սովորել է Ստանիսլավ Վիսպյանի անվան արվեստի ակադեմիայի թատերական ֆակուլտետում և ավարտել է այն 2018 թվականին[3]։ Ազատ տիրապետում է լեհերենին, անգլերենին, ֆրանսերենին և գերմաներենին[4]։
2019 թվականի հոկտեմբերին ստացել է Աննա Գրաբեկի դերը, լեհական «Na dobre i na złe» հեռուստասերիալում նկարահանվելու համար[5]։ Նրան մեծ հայտնիություն է բերել Լաուրա Բելի դերը Միքել Մորոնեի հետ «365 օր» էրոտիկ ռոմանտիկ դրամայում, որի պրեմիերան Նեթֆլիքսում կայացել է 2020 թվականի հունիսին[6]։ Ֆիլմի սցենարը կարդալուց հետո դերասանուհին հրաժարվել է նկարահանվել ֆիլմում, սակայն հետո մտափոխվել է։
Տվյալ պահին Սիքլյուկան հարաբերությունների մեջ է թատերական ռեժիսոր Լուկաշ Վիթ Միխայլովսկու հետ, որը 18 տարով մեծ է նրանից[7][8]։ Զույգը ապրում է Վարշավայում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մարիա Սեկլուցկա» հոդվածին։ |
|