Աննա Պյաջի իտալ.՝ Anna Piaggi | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1931 |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 7, 2012[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Մասնագիտություն | fashion journalist, թարգմանչուհի, բարձրաշխարհիկ հեղինակություն և fashion writer |
Աշխատավայր | Arnoldo Mondadori Editore |
Ամուսին | Alfa Castaldi? |
Anna Piaggi Վիքիպահեստում |
Աննա Պյաջի (իտալ.՝ Anna Piaggi, մարտի 22, 1931, Միլան, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 7, 2012[1][2][3][…], Միլան, Իտալիա[4][5]), իտալական նորաձևության լրագրող, խմբագիր և ոճաբան, նորաձևության աշխարհում ճանաչվել է որպես նորաձևության դեմք։
Աննայի պապը դասավանդել է լատիներեն և հունարեն, հայրը հայտնի «La Rinascente» հանրախանութի կառավարիչն էր, մայրը՝ նույն հանրախանութի նախագահի անձնական քարտուղարը։ Ծնողների աշխատանքը Աննայի մոտ դեռ մանուկ հասակում ծանոթություն է ապահովել նորաձևության աշխարհին։ Հայրը մահացել է, երբ նա 7 տարեկան էր, և մայրը նրան ուղարկել է Միլանի մոտ գտնվող Փակ գիշերօթիկ դպրոց, որտեղ նա ստացել է խիստ որակյալ կրթություն, սակայն դա հիմք է ծառայել պատանեկան նոնկոնֆորմիզմի զարգացման համար։ Այդ պատճառով ուսումնառությունից հետո նա տուն չի վերադարձել, տնային դաստիարակչուհի է աշխատել, մեկնել է ճամփորդելու, լեզուներ սովորելու, դայակ և ամանեղեն լվացող աշխատելու։ Այդ ժամանակ այնտեղ ապագա էքսցենտրիկ լինելու ակնարկ չկար[6][7]։
Նորաձևության աշխարհում իր կարիերան սկսել է 1960 թվականին իտալական «Arianna» ամսագրի խմբագրի պաշտոնից։ Նույն թվականին նա ծանոթացել է լուսանկարիչ Ալֆ Կաստալդիի հետ, ում հետ երկու տարի անց ամուսնացել է[8]։ Ամուսնությունից հետո նա ամուսնու հետ հաստատվել է Նյու Յորքում, որտեղ շարունակել է իր խմբագրական գործունեությունը՝ 1980-ականների սկզբին գլխավորելով «Vanity» ամսագիրը։
Նորաձևության աշխարհում նրա գործընկերներն են եղել մոդելավորող Կարլ Լագերֆելդը, որը վարել է նրա հանդերձանքների և լրագրողական գործունեության ժամանակագրությունը, Մանոլո Բլանիկը, որը դարձել է նրա բազմաթիվ կոշիկների մշակողը, ինչպես նաև բրիտանացի գլխարկագործ Սթիվեն Ջոնսը, որը նրա համար պատրաստել է բազմաթիվ գլխարկներ, որոնք դարձել են նրա կերպարի անբաժանելի ատրիբուտը։ Ժամանակի ընթացքում ձևավորվել է իր յուրահատուկ, խիզախ, ընտրողական ոճը։ Իր գործունեության ընթացքում Աննա Պյաջին ոչ մի անգամ հանրությանը չի ներկայացել նույն զգեստով։ 1980-ականների վերջից Պյաջին եղել է իտալական «Vogue»-ի ստեղծագործական խորհրդատուն։
2006 թվականին Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում տեղի է ունեցել «Anna Piaggi: fashion-ology» ցուցահանդեսը, որտեղ իր անձնական հավաքածուից իրեր է ներկայացրել, այդ թվում՝ 2586 զգեստ և 256 զույգ կոշիկ։
Աննա Պյաջին մահացել է 2012 թվականի օգոստոսի 7-ին, Միլանում գտնվող իր տանը[9][10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Պյաջի» հոդվածին։ |
|