Աննա Պողիկյան | |
---|---|
Ծնվել է | 1946[1] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս[2] |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մասնագիտություն | նկարչուհի և գծանկարիչ |
Աննա Պողիկյան (1946[1], Կահիրե, Եգիպտոս[2]), եգիպտահայ ժամանակակից առաջատար նկարչուհիներից մեկը։
Աննա Պողիկյանն ունի հայկական ծագում։ Նա մշտապես տեղափոխվել է աշխարհի տարբեր քաղաքներ՝ Եգիպտոսից Կանադա, Հնդկաստանից Ֆրանսիա։ Նա քաղաքագիտություն է սովորել Կահիրեի Ամերիկյան համալսարանում և արվեստ ու երաժշտություն՝ Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում (Կանադա)[3]։ Նկարչուհին ուսումնասիրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բամբակի առևտրի պատմությունը, աղի առևտուրը և եգիպտացի հույն բանաստեղծ Կոնստանտինոս Կավաֆիսի կյանքը[3]։
2017 թվականին նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռիվոլի ամրոցում և Index-The Swedish Modern Art Foundation-ում (Ստոկհոլմ)[4][5]։ Նա առաջադրվել է Artes Mundi-ի 8-րդ մրցանակին, որը Մեծ Բրիտանիայում ժամանակակից արվեստի խոշորագույն մրցանակներից մեկն է[6]։
Նրա աշխատանքները եղել են մի քանի միջազգային խմբակային ցուցահանդեսների մաս, այդ թվում՝
Նրա աշխատանքները գտնվում են հետևյալ հավաքածուներում.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)