Աննա Ջորդանո | |
---|---|
Ծնվել է | 1965 |
Ծննդավայր | Միլան, Իտալիա[1] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | թռչնաբան և բնապահպան |
Ծնողներ | հայր՝ Nicola Giordano?[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Աննա Ջորդանո (իտալ.՝ Anna Giordano, 1965, Միլան, Իտալիա[1][3]), իտալացի բնապահպան։ Սիցիլիայի Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի առաջնորդ[4], արժանացել է Գոլդմանի մրցանակի (1998)[5]։
Ջորդանոն արհեստավարժ թռչնաբան է, բնական գիտությունների դոկտոր[5], առավելապես հայտնի է վայրի թռչուններին պաշտպանության և Մեսիանայի նեղուցի վրայով կամրջի կառուցման դեմ պայքարի իր աշխատանքով, ինչը, նրա կարծիքով, անուղղելի վնաս կհասցնի կենդանիներին և շրջակա միջավայրին[4]։
Վեց տարեկան հասակում Ջորդանոն միացավ LIPU-ին (Թռչունների պաշտպանության իտալական լիգա)։ 1981 թվականին՝ 15 տարեկանում, Աննան ականատես եղավ որսագողերի կողմից թռչունների ավանդական հրաձգությանը, որոնք թռչում էին Սիցիլիայի և մայրցամաքային Իտալիայի միջև գտնվող նեղուցի վրայով։ Ըստ լեգենդի, այն մարդը, ով նեղուցի վրա գոնե մեկ միջատակեր չի սպանել, այդ տարի կդառնա եղջյուրակիր( կինը կդավաճանի նրան)։ Ամեն տարի ծիսական որսը հանգեցնում էր հազարավոր թռչունների մահվան, այդ թվում՝ ծիծեռնակներ, պիրոլներ և արագիլներ։ Ջորդանոն այդ օրը երդվեց վերջ դնել այդ ավանդույթին[3][5][6]։
Որպես կանոն, չնայած համապատասխան գործող օրենքների առկայությանը, որսագողերը երբեք չեն հետապնդվել դատական կարգով։ 1980-ականների սկզբին Ջորդանոն կամավորներ հավաքեց իր շուրջը` կանխելու ապօրինի որսը և ամեն տարի մշտադիտարկում իրականացնելու թռչունների վրա։ Սկզբում նրան լուրջ չէին վերաբերվում, բայց ավելի ուշ որսորդներին դիմակայելը պատճառ դարձավ բացահայտ թշնամություն Ջորդանոյի նկատմամբ։ 1986 թվականին նրա մեքենան հրկիզվեց հրավառ նյութերով լցված շշերով, այնուհետև ավերվեց նրա տունը, և նա ստացավ սատկած բազե` գրությամբ. «Քաջությունդ թանկ կարժենա քեզ»։ Այն բանից հետո, երբ Ջորդանոն մի խումբ կամավորների հետ հայտնվեցին հրետակոծության տակ, տեղական իշխանությունները առաջարկեցին օգնել նրան[3][5][6]։
Ջորդանոյի թիմի դիտարկումների համաձայն, 1984 թվականին, երբ նրանք առաջին անգամ սկսեցին իրենց աշխատանքը, տարածաշրջանում հաշվվում էր 3100 գիշատիչ թռչուն և արագիլ և արձանագրվել էր որսագողության 1100 դեպք, 2000 թվականին համապատասխանաբար` 35000 գիշատիչ և արագիլ և 5 ապօրինի որս[7]։
Աննա Ջորդանոյի աշխատանքի շնորհիվ Սիցիլիայում տարեկան ապօրինի ոչնչածված թռչունների թիվը հինգ հազարից նվազել է հասնելով մի քանի հարյուրի[3][5][6]։