Աննա Քինգսֆորդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1846[1][2][3] |
Ծննդավայր | Maryland, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 22, 1888[1][2][3] (41 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | St Eata's Church, Atcham |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, փիլիսոփա, բժիշկ, վիպասան, գրող, theosophist, սուֆրաժիստ, ֆեմինիստ և ակտիվիստ |
Կայք | anna-kingsford.com |
![]() |
Աննա Քինգսֆորդ (անգլ.՝ Anna Kingsford, ծննդյամբ՝ Բոնուս, սեպտեմբերի 16, 1846[1][2][3], Maryland, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 22, 1888[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), առաջին կանանցից մեկն Անգլիայում, Էլիզաբեթ Գարրեթ Անդերսոնից հետո, որ բժշկության բնագավառում ստացել է գիտական աստիճան։
Քինգսֆորդը հայտնի է որպես կենդանիների վրա կատարվող փորձերի դեմ պայքարող, կանանց իրավունքների պաշտպան և բուսակեր։ Որպեսզի ավելի արդյունավետ պայքարի կենդանիների վրա կատարվող փորձերի դեմ և սեփական փորձով համոզվի գիտության համար կենդանահերձության անհրաժեշտության հարցում, նա որոշեց բժշկություն ուսումնասիրել։ Բժշկական կրթությունը ստացել է Փարիզում, քանի որ Անգլիայում այն կանանց համար արգելված էր։ Աննա Քինգսֆորդն իր ժամանակի միակ ուսանողն է եղել, որ բարձրագույն բժշկական կրթություն է ստացել առանց կենդանիների վրա փորձեր կատարելու։ 1880 թվականին ստացել է դոկտորական գիտական աստիճան՝ պաշտպանելով բուսակերության օգտակարության մասի թեզը, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ նրա L'Alimentation Végétale de l'Homme գրքի համար[4]։ Վերադառնալով Լոնդոն՝ նա բացեց սեփական բժշկական կաբինետ։
Քինգսֆորդը եղել է նաև Անգլիայում թեոսոֆիա շարժման ակտիվիստներից և 1883 թվականին դարձել է Լոնդոնի թեոսոֆիական ընկերության նախագահը[5][6]։ 1884 թվականին Աննա Քինգսֆորդը դուրս եկավ Թեոսոֆիական ընկերությունից և Էդվարդ Մեյթլենդի հետ համատեղ ստեղծեցին Հերմետիկ ընկերությունը։ Վատառողջության պատճառով Աննա Քինգսֆորդը մահացել է 41 տարեկան հասակում՝ թոքախտից, որով հիվանդացել էր Լուի Պաստյորի լաբորատորիայի ճանապարհին հորդառատ անձրևի տակ ընկնելու պատճառով[7]։ Նրա կյանքն ու գործունեությունը մնացել էին անհայտ, մինչև այն պահը, երբ Էդվարդ Մեյթլանդը հրապարակեց նրա կենսագրությունը` Աննա Քինգսֆորդի կյանքը[8]։
Աննա Քինգսֆորդը ծնվել է Էսսեկսում միջին դասի ընտանիքում։ Արդեն 9 տարեկանում նա գրեց իր առաջին պոեմը, իսկ 13-ում՝ Beatrice: a Tale of the Early Christians գիրքը։ Դեբորա Ռիդիցելլը գրել է, որ Քինգսֆորդը շատ էր սիրում աղվեսի որսը, քանի դեռ նրան չէր հայտնվել աղվեսի ուրվականը[9][10]։
1867 թվականին Քինգսֆորդն ամուսնացավ իր զարմիկ Ալջերնոն Գոդֆրի Քինգսֆորդի հետ և մեկ տարի անց աղջիկ ունեցավ։ Չնայած նրա ամուսինը անգլիացի քահանա էր, 1872 թվականին նա կաթոլիկություն ընդունեց[9]։
Հորից թողած տարեկան 700 £-ին նա գնում էր The Lady's Own Paper թերթը, որը ղեկավարում էր նաև որպես խմբագիր։ Այդ աշխատանքը նրան ծանոթացրեց իր ժամանակի նշանավոր կանանց հետ, այդ թվում բանաստեղծուհի, ֆեմինիստուհի և կենդանահերձության դեմ պայքարի մարտիկ Ֆրենսիս Փաուեր Կոբբի հետ։ Հենց Կոբբի հոդվածը The Lady's Own Paper թերթում կենդանահերձության մասին շարժեց Քինգսֆորդի հետաքրքրությունը այդ թեմայի նկատմամբ[9]։
1873 թվականին Քինգսֆորդը ծանոթացավ գրող Էդվարդ Մեյթլանդի հետ, ով կիսում էր նրա տեսակետը մատերիալիզմի մերժման վերաբերյալ։ Ամուսնու օրհնությամբ Մեյթլանդը ուղեկցեց Փարիզ, երբ նա որոշեց բժշկություն ուսումնասիրել։ Այդ ժամանակ Փարիզը համարվում էր Ֆիզիոլոգիայի բնագավառում հեղափոխական հետազոտությունների կենտրոն, որոնց մեծ մասը կենդանիների, հիմնականում շների վրա կատարվող փորձերի արդյունք էր, որոնք հիմնականում կատարվում էին առանց անզգայացման։ Այստեղ աշխատող Կլոդ Բեռնարը (1813-1878), ով հայտնի էր, որպես «Ֆիզիոլոգիայի հայր», ասել է.
Լոնդոնի թագավորական քոլեջի կենսաքիմիայի պատվավոր պրոֆեսոր Ուոլթեր Գրատցերը գրում է, վիկտորիանյան Անգլիայում դիահերձության դեմ ձևավորված լուրջ բողոքի ակցիան մասամբ բողոք էր Ֆրանսիայում իրականացվող հետազոտությունների դեմ, երբ դրանք տեղափոխվեցին նաև Անգլիա[11]։ Բեռնարը և մյուս հայտնի ֆիզիոլոգները, ինչպիսիք են Շարլ Ռիշեն՝ Ֆրանսիայում և Մայքլ Ֆոսթերը՝ Անգլիայում, խիստ քննադատության ենթարկվեցին իրենց աշխատանքների համար։ Բրիտանացի դիահերձության դեմ բողոքողները մասնակցեցին Բեռնարի ուսուցիչ Ֆրանսուա Մաժանդիի փարիզյան դասախոսություններին, որն աշխատանքների ընթացքում անդամահատում էր շներին առանց անզգայացման և ինչպես հաստատվում է, որ բղավում էր նրանց վրա՝ "Tais-toi, pauvre bête!" (Լռի՛ր, ստո՛ր կենդանի)[11]։ Բեռնարի կինը՝ Մարի-Ֆրանսուազա Բեռնարը, դեմ էր նրա ուսումնասիրություններին, չնայած նրան, որ հենց ինքն էր ֆինանսավորում այդ ծախսերը[12]։ Ի վերջո նա բաժանվեց Բեռնարից և ստեղծեց կենդանահերձության դեմ պայքարող ընկերություն։
Քինգսֆորդի ժամանման պահին Փարիզի բժշկական ֆակուլտետում և կլինիկաներում մթնոլորտը մնում էր այնպիսին, որ կին լինելը դառնում էր լրացուցիչ բեռ։ Թեև Ֆրանսիայում պաշտոնապես կանանց թույլատրել էին բժշկություն ուսումնասիրել, Ռիդիսելը գրում էր, որ դա, այնուամենայնիվ, հավանության չէր արժանացել։
1874 թվականին Քինգսֆորդը գրել է ամուսնուն.
![]() |
Ամեն ինչ դասավորվում էր ոչ իմ օգտին։ Charité–ում իմ ղեկավարը կտրականապես հավանություն չի տալիս աղջիկ ուսանողներին։ Շուրջ հարյուր տղամարդու հետ (և ոչ մի կին, բացի ինձանից) այսօր համայց կատարեցինք հիվանդասենյակներում. և երբ բոլորս հավաքվեցինք գրանցվելու, նա հաշվառեց բոլորին, բացի ինձանից և փակեց գիրքը։ Ես մի քայլ առաջ գնացի և հանգիստ ասացի. «Եվ ես մոնսենյոր»։ Նա կտրուկ շուռ եկավ դեպի ինձ և բղավեց. «Դուք, դուք տղամարդ չեք, ես չեմ ուզում գրել ձեր անունը»։ Ես լուռ կանգնած էի մեռյալ լռության մեջ»[13]։ | ![]() |
Քինգսֆորդի համար անտանելի էին կենդանիների վրա կատարվող փորձարկումների ժամանակ արձակվող ձայներն ու տեսարանները, որոնց ականատեսն էր դառնում։ 1879 օգոստոսի 20-ին նա գրում է.
![]() |
Ինձ թվում է, որ Դժոխքն այստեղ է Փարիզի Faculté de Médecine-ում, ավելի իրական և սարսափելի, քան ես տեսել եմ որևէ տեղ, դա պարզապես միջնադարյան վանականների երազանքի մարմնավորումն է։ Այս միտքը ինձ մոտ ծագեց այն օրը, երբ ես նստած էի դպրոցի թանգարանում, գլուխս ձեռքերիս մեջ վերցրած ես փորձում էի չլսելու տալ այն մռայլ ճիչերը, որ գալիս էին մութ սանդուղքների կողմից։ Ժամանակ առ ժամանակ, երբ ճիչերի ձայներն ավելի աղեկտուր էին դառնում, արցունքներ էին հայտնվում աչքերիս, և ես աղոթում էի. «Տեր աստված, հեռացրու ինձ այս դժոխքից, թույլ մի՛ տուր մնալ այս սարսափելի վայրում»[13]։ | ![]() |
Ալան Պերտը գրում է, որ 1886 թվականի նոյեմբերին, երբ Քինգսֆորդը Փարիզում գնում էր այդ ժամանակի ամենահայտնի դիահերձողներից մեկի Լուի Պաստյորի լաբորատորիան, ճանապարհին ընկավ հորդառատ անձրևի տակ։ Թրջված հագուստով մի քանի ժամ մնալուց հետո նրա մոտ թոքաբորբ առաջացավ, որն էլ հետագայում հանգեցրեց թոքերի քաղցկեղի։
Պերտը գրում է, որ նա այցելեց Ռիվիերա և Իտալիա, հույս ունենալով, որ կլիմայի փոփոխությունը կօգնի վերականգնել առողջությունը։ 1887 թվականի հուլիսին նա գտնվում էր Լոնդոնում, Քենսինգտոնի Վիննստեյ Գարդենս 15 տանը, որը վարձակալել էին ամուսնու հետ միասին[15]։ 1888 թվականի փետրվարի 22-ին Աննա Քինգսֆորդը մահացավ։ Նրան թաղեցին 11-րդ դարի եկեղեցու մոտ գտնվող Saint Eata գերեզմանոցում։ Մահվան գրանցման ժամանակ նրա անունը գրվել է Աննի Քինգսֆորդ (անգլ.՝ Annie Kingsford): 1867 թվականին Սասսեկսում ամուսնության գրանցման ժամանակ նրա օրիորդական անունը գրվել էր Աննի Բոնուս (անգլ.՝ Annie Bonus)[16]:
Հետմահու, Էդվարդ Մեյթլենդի խմբագրությամբ՝
Այլ հեղինակների խմբագրությամբ՝
Нинон Кингсфорд գրական անվամբ պատմվածքներ է հրապարակել ամսագրերում՝ Penny Post 1868- 1872 և Ladies Pictorial 1884-1887 թվականներին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Քինգսֆորդ» հոդվածին։ |
|