Աննեթ (անգլերեն՝ Annet, կելտերեն՝ Anet), Մեծ Բրիտանիային պատկանող Սիլլի կղզիների մեծությամբ երկրորդ անմարդաբնակ կղզին։ Ունի մոտավորապես 22 հեկտար տարածք և մոտավորապես մեկ կիլոմետր երկարություն[1]։ Կղզում կան գրանիտի պաշարներ։
Աննեթը թռչնաշուկա է հանդիսանում և Սիլլիկղզեխմբում ծովային թռչունների բազմացման գլխավոր վայրն է[2]։ Ամեն տարի ապրիլի 15-ից մինչև օգոստոսի 20-ը մարդկանց մուտքը կղզի արգելվում է, որպեսզի սահմանափակվեն թռչունների բազմացմանը խանգարող հանգամանքները։ Հենց այդ նկատառումով էլ Աննեթը ճանաչվել է որպես գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնող վայր։ Այն միաժամանակ բացառիկ բնական գեղեցկության և բուսական կարևոր տարածաշրջան է համարվում[3]։ Կղզին կառավարվում է Isles of Scilly Wildlife Trust կազմակերպության կողմից, որն այդ իրավունքը ժամանակավորապես գնել է Անգլիայի Կորնվոլ դքսությունից[4]։