Անջեյ Դրավիչ А́нджей Дра́вич | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1932[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Վախճանվել է | մայիսի 15, 1997[1][2][3] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրական քննադատ, ակնարկագիր, թարգմանիչ և ռուսագետ |
Քաղաքացիություն | Նացիստական Գերմանիա և Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարան |
Անդամակցություն | Լեհական Պեն ակումբ և Stowarzyszenie Pisarzy Polskich? |
Աշխատավայր | Կյոլնի համալսարան և Կրակովի համալսարան |
Պարգևներ | |
Andrzej Drawicz Վիքիպահեստում |
Անջեյ Դրավիչ (լեհ.՝ Andrzej Drawicz, մայիսի 20, 1932[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - մայիսի 15, 1997[1][2][3], Վարշավա, Լեհաստան), լեհ գրական քննադատ, էսսեիստ, ռուս գրականության գիտակ և թարգմանիչ[4]։
Ավարտել է Վարշավայի համալսարանի լեհագիտության բաժինը։ Առաջին անգամ տպագրվել է որպես գրական քննադատ 1951 թվականին։ 1954-64 թվականներին աշխատակցել է Ուսանողական սատիրիկների թատրոնում։ 1977-1978 թվականներին ռուս գրականություն է դասավանդել Քյոլնում, 1981 թվականից Կրակովի Յագելոնյան համալսարանում։
Բազմիցս եղել է Ռուսաստանում. ծանոթ է եղել Աննա Ախմատովային, Նադեժդա Մանդելշտամին, Ելենա Բուլգակովային, Յուրի Տրիֆոնովին, Անդրեյ Սինյավսկիին, Վլադիմիր Մաքսիմովին, ընկերություն է արել Վենեդիկտ Երոֆեևի, Նատալյա Գորբանևսակայայի, Իոսիֆ Բրոդսկու հետ։ Թարգմանել է Միխայիլ Բուլգակովին («Վարպետը և Մարգարիտան»), Անդրեյ Պլատոնովին, Նադեժդա Մանդելշտամին, Վասիլ Բիկովին, Բուլատ Օկուջավային, Գեորգի Վլադիմովին, Վենեդիկտ Երոֆեևին («Մոսկվա-Պետուշկի»), Իոսիֆ Բրոդսկուն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջեյ Դրավիչ» հոդվածին։ |