Քաղաքացիությունը | Լեհաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 26, 1944[1][2] | ||
Ծննդավայր | Սոսնովեց, Լեհաստան[3][2] | ||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 23, 2024[4][2] (79 տարեկան) | ||
Մահվան վայր | Սեն-Մանդրիե-սյուր-Մեր[4][2] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անջեյ Վլադիսլավ Յարոսիկ (լեհ.՝ Andrzej Władysław Jarosik, նոյեմբերի 26, 1944[1][2], Սոսնովեց, Լեհաստան[3][2] - ապրիլի 23, 2024[4][2], Սեն-Մանդրիե-սյուր-Մեր[4][2]), լեհ ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Նա հիմնականում հայտնի է Սոսնովեցի «Զագլեբիեում» իր ելույթներով, որի կազմում անցկացրել է իր խաղային կարիերայի մեծ մասը՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը դարձել է 1972 թվականի ամառային օլիմպիական չեմպիոն։
Անջեյ Յարոսիկն իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում նշել է 1958 թվականին՝ «Զագլեբիե» ակումբում, որտեղ անցկացրել է տասնվեց մրցաշրջան և առաջնության 265 խաղում դարձել 113 գոլի հեղինակ, ինչը համարվում է ակումբային ռեկորդ։ «Զագլեբիեի» կազմում նա եղել է թիմի գլխավոր ռմբարկուներից մեկը՝ երկու անգամ դառնալով Լեհաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ Ըստ «Sport» հրատարակության՝ 1970 թվականին հարձակվողը ճանաչվել է Լեհաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
1974-1976 թվականներին Անջեյ Յարոսիկն հանդես է եկել ֆրանսիական «Ստրասբուրգ» ակումբում։
Ֆուտբոլիստն ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան ֆրանսիական Լիգա 2-ում հանդես եկող «Տուլոն» ակումբում, որի կազմում հանդես է եկել 1976/1977 մրցաշրջանում։
1965 թվականին Անջեյ Յարոսիկն իր նորամուտը նշել է Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում։
Հավաքականի կազմում 1972 թվականին մասնակցել է Մյունխենի ամառային օլիմպիական խաղերին, որտեղ թիմի հետ դարձել է օլիմպիական չեմպիոն։
Հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 8 տարի, նա անցկացրել է 25 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։
Անջեյ Յարոսիկն մահացել է 2024 թվականի ապրիլի 23-ին Սեն-Մանդրիե-սյուր-Մեր քաղաքում, 79 տարեկան հասակում[5] [6] [7]։
|