Անսգար Կնաուֆ (գերմ․՝Ansgar Knauff, հունվարի 10, 2002(2002-01-10)[1], Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդի» և Գերմանիա Մ19 հավաքականի կազմում։
2015 թվականին Անսգար Կնաուֆը միացել է «Հաննովեր 96»-ի մանկապատանեկան թիմին[2], որտեղ մեկ տարի անցկացնելուց հետո տեղափոխվել է «Բորուսիա Դորտմունդի» ակադեմիա։ Այս թիմի կազմում նա մասնակցել է 2019-20 մրցաշրջանի Եվրոպայի երիտասարդական լիգային։
Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը գերմանացի ֆուտբոլիստը կնքել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին «Բորուսիայի» հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը[3]։ Թիմի կազմում Կնաուֆը իր նորամուտի հանդիպումը անցկացրել է 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ մասնակցելով Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Զենիթի» դեմ հանդիպմանը[4]։ Նա 83-րդ րոպեին փոխարինել է Տորգան Ազարին։ 2021 թվականի ապրիլի 10-ին ֆուտբոլիստը իր առաջին գոլն է խփել գերմանական ակումբի կազմում «Շտուտգարտի» դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 3-2 հաշվով՝ դորտմունդյան թիմի հաղթանակով[5]։
- Գերմանիայի գավաթակիր - 2020-21