Անվար Ազիմով (ռուս.՝ Анва́р Сарва́рович Ази́мов, նոյեմբերի 22, 1950(1950-11-22), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկական ծագում ունեցող ռուս դիվանագետ։
Հայտնի խորհրդային գրող և դիվանագետ Սարվար Ալիմջանի Ազիմովի որդին։
Անվար Ազիմովը ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 22-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ 1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:
1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1994-1998 թվականներին՝ Հնդկասատնում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 1998-2000 թվականներին՝ Ասիայի երրորդ դեամենտի տնօրենի տեղակալ։
- 2000-2002 թվականներին՝ Հարավսլավիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական, Բոսնիա և Հերցեգովինայում Բարձր ներկայացուցչի ապարատում Ռուսաստանի ներկայացուցիչ։
- 2003-2005 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2005 թվականի հոկտեմբերի 10-ից 2008 թվականի հուլիսի 31-ը՝ Զամբիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2008 թվականի հուլիսի 31-ից 2011 թվականի հունիսի 7-ը՝ Վիեննայում (Ավստրիա) Եվոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[3]։
- 2011-2015 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։
2015 թվականի հունիսի 30-ից՝ Խորվաթիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
Ամուսնացած է։ Ունի երկու որդի և երեք դուստր։
- «Պատվո նշան» շքանշան (2011 թվականի հուլիսի 8)՝Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա դիվանագիտական ծառայության համար[5]
- Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2012 թվականի նոյեմբերի 22)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի համար[6]
- Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվոգիր (2015 թվականի հուլիսի 22)՝ Ռուսաստանի Դաշնության ընտրական համակարգի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[7]
- XL տարվա «Անբասիր ծառայության համար» գերազանցության նշան (2015 թվականի նոյեմբերի 21)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[8]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի դեկտեմբերի 30)[9]
- 1-ին դասի արտակարգ ր լիազոր դեսպանորդ (2004 թվականի օգոստոսի 25)[10]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի նոյեմբերի 17)[11]