Անտառային գերեզմանատուն էստ․՝ Metsakalmistu | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Տալլին |
Վայր | Քլոոսթրիմեթսա |
Երկիր | Էստոնիա |
Հիմնման տարի | 1933 |
Ժառանգության կարգավիճակ | պատմական հուշարձան[1] |
Անտառային գերեզմանատուն (էստ․՝ Metsakalmistu — Մետսակալմիստու), գերեզմանատուն Տալլին քաղաքում, որտեղ թաղված են էստոնացի հայտնի գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ և քաղաքական գործիչներ։ Տեղակայված է Կլոոստրիմետսայում (Kloostrimetsa tee, 36)։ Ընդհանուր մակերեսը կազմում է 48,3 հա։
Անտառային գերեզմանատունը հիմնադրվել է քաղաքային իշխանությունների որոշմամբ 1933 թվականին Կլոոստրիմեստայում, և այնտեղ առաջինը թաղվել է Էդուարդ Վիլդեն։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1939 թվականին։ Նույն թվականին այնտեղ թաղվել է 15 մարդ[2]։
Սկզբում գերեզմանատան ընդհանուր մակերեսը կազմել է 24,2 հա, սակայն հետագայում այն ընդլայնվել է և ներկայում կազմում է 48,3 հա։
Մետսակալմիստուն բնական տեսքով գերեզմանատուն է, և նրա ձևավորման պահանջներն արգելում են հուշաքարերի ու ցանկապատերի տեղադրումը։ Գերեզմանների վրա հուշարձանների տեղադրումը չի երաշխավորվում, բայց դրանք կան քիչ քանակով։ Սկզբում թույլատրվել է տեղադրել 80x60 սմ չափերով շիրմաքար, բայց հետագայում քարի երկարության առավելագույն չափը դարձվել է 1,5 մ։
1936 թվականին գերեզմանատանը կառուցվել է մատուռ ճարտարապետ Հերբերտ Յոհանսոնի նախագծով։ Հրդեհից հետո այն վերականգնվել է 1996 թվականին քաղաքային իշխանությունների աջակցությամբ։
2006 թվականին գերեզմանատանը հայտնվել է կոլումբարիում։
Անտառային գերեզմանատանն առաջինը թաղվել է գրող և դրամատուրգ Էդուարդ Վիլդեն 1933 թվականին։
Անտառային գերեզմանատանը տարածքներ են հատկացվել Էստոնիայի Թատերական և Մարզական ազգային միություններին, կոմպոզիտորների, գրողերի, նկարիչների, լրագրողների, բժիշկների, ճարտարապետների միություններին, Memento միությանը, Ազատագրական և Ֆիննական պատերազմների վետերաններին, գիտնականներին և այլն[3]։
Անտառային գերեզմանատանը թաղված են.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անտառային գերեզմանատուն (Տալլին) կատեգորիայում։ |