Անտոն Բորոդաչով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | սուսերամարտիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր | Սամարա, Ռուսաստան |
Անտոն Վիկտորովիչ Բորոդաչով (ռուս.՝ Антон Викторович Бородачёв, մարտի 23, 2000[1], Սամարա, Ռուսաստան), ռուս սուսերամարտիկ։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային առաջնությունում, Ռուսաստանի չեմպիոն (2019), աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Ռուսաստանի սուսերամարտի հավաքականի անդամ։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ։
Անտոն Բորոդաչովը ծնվել է 2000 թվականի մարտի 23-ին Սամարայում։ Անտոնը Կիրիլ Բորոդաչովի երկվորյակ եղբայրն է և լույս աշխարհ է եկել 15 րոպե ուշ[2]։ Բորոդաչով եղբայրները սկսել են սուսերամարտով զբաղվել յոթ տարեկանում[2]։ Առաջին մարզիչը եղել է Էլինա Օռլովան[2]։
Ելույթ ունենալով պատանեկան մրցումներում՝ Անտոնն իր եղբորը զիջել է անձնական նվաճումներով։ Այնուամենայնիվ, նա հասել է բարձր արդյունքների միջազգային մակարդակում։ Բորոդաչովը վաստակել է ոսկե մեդալներ աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների թիմային մրցություններում (2018, 2019)։
Անտոնի մեծահասակների կարիերան վառ մեկնար է ունեցել․ 2019 թվականին 19-ամյա սուսերամարտիկն առաջին անգամ հաղթել Է Ռուսաստանի անհատական առաջնությունում՝ եզրափակչում հաղթելով օլիմպիական չեմպիոն Տիմուր Սաֆինին[2]։ Համառուսաստանյան մրցումներում հաջող ելույթների շնորհիվ Բորոդաչովը ընդգրկվել Է Տոկիոյի Օլիմպիական խաղերի Ռուսաստանի հավաքականի կազմում[3]։ Անհատական մրցաշարում Անտոնն ավարտել է ելույթները 1/16 եզրափակիչում՝ զիջելով ամերիկացի Նիք Իտկինին[4]։ Թիմային առաջնությունում Անտոնը դարձել է արծաթե մեդալակիր՝ կիսաեզրափակչում հաղթանակ տանելով համաշխարհային վարկանիշի առաջատարների՝ ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ, սակայն վճռորոշ մենամարտում զիջելով ֆրանսիացի սուսերամարտիկներին[5]։
|