Անտոն Կոտյակով | |
![]() | |
Կրթություն՝ | Samara State University of Economics? և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 15, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Անտոն Օլեգովիչ Կոտյակով (ռուս.՝ Анто́н Оле́гович Котяко́в, օգոստոսի 15, 1980, Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ։ 2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար[1][2]։ Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի իսկական պետական խորհրդական[3]։
Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 15-ին Կույբիշև քաղաքում (այժմ Սամարա քաղաք)։
2001 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի օգոստոս աշխատել է Սամարայի մարզի վարչակազմի ֆինանսների կառավարման վարչությունում՝ անցնելով առաջատար մասնագետից մինչև խորհրդատու։
2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Սամարայի պետական տնտեսագիտական ակադեմիան՝ Տնտեսական տեսություն մասնագիտությամբ, Արժեթղթերի շուկայի տեսություն և կազմակերպում մասնագիտացմամբ։
2005 թվականին ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն Ռուսական ենթաֆեդերալ պարտքային արժեթղթերի շուկան. կայացում և զարգացում թեմայով, նրան շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2005 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի հուլիսը աշխատել է Սամարայի մարզի ֆինանսների վարչության բաժնի պետ, որից հետո նշանակվել է Սամարայի մարզի ֆինանսների վարչության մարզային բյուջեի կատարման և հաշվետվությունների դեպարտամենտի ղեկավար, որի պաշտոնում աշխատել է մինչև 2012 թվականի ապրիլը։
2011 թվականին ավարտել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիայի մագիստրատուրան՝ վարչական և ֆինանսական իրավունք մասնագիտությամբ։
2012 թվականի ապրիլից մինչև 2014 թվականի մարտն աշխատել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային գանձապետարանում՝ գործառնական գործունեության կատարելագործման վարչության պետի պաշտոնում։
2014 թվականի մարտին աշխատանքի է անցել Մոսկվայի մարզի կառավարություն։ Մինչև 2017 թվականի հունվարը նա զբաղեցրել է Մոսկվայի մարզի ֆինանսների նախարարի պաշտոնը, ինչից հետո գլխավորել Է Մոսկվայի մարզի էկոնոմիկայի և ֆինանսների միացյալ նախարարությունը։
2017 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունվարը աշխատել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալ։
Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայի և ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության պետական կառավարման բարձրագույն դպրոցի կադրային կառավարման ռեզերվի զարգացման ծրագրի երրորդ փաթեթի մասնակից (2019)։
2020 թվականի հունվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար[1]։
Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի իսկական պետական խորհրդական։ Սամարայի մարզի 1-ին դասի պետական խորհրդական։
2018 թվականին հայտարարագրված եկամտի գումարը կազմել է 14 մլն 881 հազար ռուբլի, կնոջը՝ 2 մլն 471 հազար ռուբլի[4]։
Ամուսնացած է, ունի երկու զավակ[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Կոտյակով» հոդվածին։ |
|