Անտոն Պոնկրաշով | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | բասկետբոլիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 23, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ | ԲԿՄԱ Մոսկվա, BC Spartak Saint Petersburg?, Խիմկի ԲԱ և ՈՒՆԻԿՍ ԲԱ |
Հասակ՝ | 200 սանտիմետր |
Քաշ | 96 կիլոգրամ |
Անտոն Ալեքսանդրի Պոնկրաշով (ռուս.՝ Антон Александрович Понкрашов, ապրիլի 23, 1986, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հայտնի բասկետբոլիստ, ով «Նիժնի Նովգորոդ» բասկետբոլային ակումբի կողմից հանդես է գալիս ՎՏԲ Միացյալ լիգայում։ Նա կարող է խաղալ որպես հարձակվող պաշտպան կամ խաղարկող։
Պոնկրաշովը «Պուլկովոյին» միացել է 2001/02 մրցաշրջանում։ Նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Լենվո» 2002/03 մրցաշրջանի համար։ Այնուհետև նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Սպարտակ»՝ 2004/05 մրցաշրջանի համար։ Ապա 2006/07 մրցաշրջանի համար միացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Պոնկրաշովը տեղափոխվել է Մոսկվայի մարզ «Խիմկի» 2007/08 մրցաշրջանի համար և վերադարձել է Մոսկվայի ԲԿՄԱ 2009/10 մրցաշրջանից առաջ։
Պոնկրաշովը 2010 թվականին NBA -ի ամառային լիգայում հանդես է եկել «Ֆինիքս Սանս» - ում[1]։ 2010 թվականի հուլիսի 21-ին նա երկու տարվա պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Սպարտակ» ակումբի հետ[2]։ 2011 թվականի հուլիսին նա երկամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ՝ երրորդ տարվա տարբերակով[3]։ Նա ԲԿՄԱ-ից կրկին հեռացել է 2013 թվականի հունիսին[4]։
2014 թվականի փետրվարի 16-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել «Լոկոմոտիվ Կուբան» -ի հետ[5]։ 2014 թվականի օգոստոսի 17-ին նա պայմանագիր է կնքել «Կարմիր հոկտեմբեր» - ի հետ[6]։ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին նա հեռացել է «Կարմիր հոկտեմբերից» և երեք տարվա պայմանագիր է կնքել Կազանի Ունիկսի հետ[7]։ 2017 թվականի հունիսի 15-ին նա կրկին պայմանագիր է կնքել ՈՒՆԻԿՍԻ հետ[8]։
2019 թվականի հուլիսի 17-ին նա պայմանագիր է կնքել ՎՏԲ Միացյալ լիգայի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[9]։ 2020 թվականի հուլիսի 7-ին Պոնկրաշովն ազատվել է ռուսական ակումբից։
2021 թվականի փետրվարի 3-ին նա պայմանագիր է կնքել ՎՏԲ Միացյալ լիգայի «Խիմկի» ակումբի հետ[10]։ Պոնկրաշովը մեկ խաղում միջինը վաստակել է 5,2 միավոր, 3,1 գոլային փոխանցում և 3,0 անդրադարձ։
2021 թվականի հոկտեմբերի 7-ին նա պայմանագիր է կնքել Իրանի բասկետբոլի սուպերլիգայի «ՆԱԶՄ Ավարան Սիրջանի» հետ[11]։
2022 թվականի հուլիսի 15-ին նա պայմանագիր է կնքել ՎՏԲ Միացյալ լիգայի «Նիժնի Նովգորոդ» բասկետբոլային ակումբի հետ[12]։
Պոնկրաշովը նաև Ռուսաստանի բասկետբոլի հավաքականի անդամ է։ Ռուսաստանի հավաքականի կազմում նա նվաճել է 2007 թվականի Բասկետբոլի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը և 2011 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը[13]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անտոն Պոնկրաշով կատեգորիայում։ |