Անտոն Տուս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1931 |
Ծննդավայր | Bribir, Primorje-Gorski Kotar County, Պրիմորսկո Գորանսկա, Խորվաթիա |
Մահացել է | սեպտեմբերի 4, 2023[1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Անտոն Տուս (խորվ.՝ Anton Tus նոյեմբերի 22, 1931, Bribir, Primorje-Gorski Kotar County, Պրիմորսկո Գորանսկա, Խորվաթիա - սեպտեմբերի 4, 2023[1], Զագրեբ, Խորվաթիա), Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության և խորվաթական ռազմական գործիչ, Խորվաթիայի զինված ուժերի բանակի գեներալ, Խորվաթիայի բանակի գլխավոր շտաբի առաջին պետ։ Հարավսլավիայի քաղաքացիական պատերազմի մասնակից[2][3]։
Անտոն Տուսն ավարտել է Հարավսլավիայի ռազմաօդային ուժերի ակադեմիան և ծառայության անցել 1960-ական թվականներին։ 1968 թվականին Տուսը դարձել է Հարավսլավիայի 204-րդ ռազմաօդային ուժերի կործանիչ ավիացիոն գնդի (Բատայնիցա օդանավակայան) ղեկավար և ղեկավաայն րել է մինչև 1969 թվականը։
Այնուհետև Տուսը նշանակվել է Խորվաթիայում տեղակայված 5-րդ օդային կորպուսի հրամանատար։ 1985 թվականին Տուսը դարձել է Հարավսլավիայի ռազմաօդային ուժերի հրամանատար։ 1991 թվականի մայիսին Հարավսլավիայի փլուզման ֆոնին Տուսը հեռացվել իր պաշտոնից։
1991 թվականի սեպտեմբերին գեներալ Տուսը նշանակվել է Խորվաթիայի զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին պետ, 1992 թվականի նոյեմբերին նրան փոխարինել գեներալ Յանկո Բոբետկոն։ 1992-1995 թվականներին նա եղել է նախագահ Ֆրանյո Տուջմանի գլխավոր ռազմական խորհրդականը, նախքան 1995-2001 թվականներին դառնալը Պաշտպանության դեպարտամենտի միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար։ 2001 թվականին Տուսը նշանակվել է ՆԱՏՕ-ում Խորվաթիայի առաքելության ղեկավար՝ մինչև իր թոշակի անցնելը՝ 2005 թվականը։
Անտոն Տուսը մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 4-ին, 92 տարեկան հասակում[4]։