Անտոնիետա Ռիվաս Մերկադո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1900 |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | փետրվարի 11, 1931 (30 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | գրող, լրագրող, մեկենաս, ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան և հեռուստատեսային դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Անտոնիո Ռիվաս Մերկադո |
Անդամություն | Los Contemporáneos? |
Antonieta Rivas Mercado Վիքիպահեստում |
Մարիա Անտոնիետա Վալերիա Ռիվաս Մերկադո Կաստելյանոս (իսպ.՝ María Antonieta Valeria Rivas Mercado Castellanos, ապրիլի 28, 1900, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 11, 1931, Փարիզ, Ֆրանսիա), մեքսիկացի պարուհի, գրող, ֆեմինիստ, արվեստի հովանավոր։
Ճարտարապետ Անտոնիո Ռիվաս Մերկադոյի դուստրը։
Անտոնիետա Ռիվաս Մերկադոն ծնվել է 1900 թվականին, Մեխիկոյում։ Մանկուց տիրապետել է մի քանի եվրոպական լեզուների։ Ծնողները բաժանվել են, երբ նա դեռ երեխա է եղել. աղջիկը մնացել է հոր մոտ[1]։ Ցանկացել է իրեն նվիրել բալետին, բայց հոր հավանությունը չի ստացել։ Հանդես է եկել որպես արվեստի հովանավոր, օգնել Կառլոս Չավեսի մեքսիկական սիմֆոնիկ նվագախմբին, ժամանակակիցների խմբի մեջ մտնող գրողներին և արվեստագետներին։ Նրա ընտանեկան կյանքը անգլիացի ինժեներ Ալբերտ Էդվարդ Բլերի հետ (նրանք ամուսնացել են 1919 թվականին) անհաջող է ստացվել, ամուսինը հավանություն չի տվել նրա «ձախ» զբաղմունքներին, մասնավորապես` Դիեգո Ռիվերայի հետ նրա ընկերությանը, փորձելով թաքնվել ամայի վայրերում և այլն։ 1928 թվականից Անտոնիետան եղել է Խոսե Վասկոնսելոսի ընկերուհին ու օգնականը. իր գրքերում նա իր ընկերոջը կոչել է իր անուններից մեկով՝ Վալերիա։ Վասկոնսելոսի քաղաքական հակառակորդների կողմից 1929 թվականի ընտրություններից առաջ կազմակերպված սկանդալից հետո Անտոնիետան հետևել է նրան` արտագաղթելով Լոս Անջելես, Նյու Յորք (որտեղ նա հանդիպել է Ֆեդերիկո Գարսիա Լորկային և սկսել է նրա դրամաները թարգմանել անգլերեն), այնուհետև` Փարիզ։ Զբաղվել է Անդրե Ժիդի ստեղծագործությունների թարգմանությամբ և լրագրությամբ։ Մերժված լինելով սիրեցյալի կողմից` նա Փարիզի Աստվածամոր տաճարում վերջ է տվել իր կյանքին օգտագործելով ատրճանակը[1], որը Վասկոնսելոսը միշտ կրել է իր հետ։
Տինա Մոդոտտին 1929 թվականին ստեղծել է Անտոնիետայի լուսանկարը։
Մեխիկոյի ժամանակակից արվեստի թանգարանի դահլիճը անվանակոչվել է Անտոնիետայի անունով։
Անտոնիետայի կյանքը հիմք է դարձել մեքսիկացի գրող Անդրես Էնեստրոզայի կենսագրական վեպի համար, որը 1920-ականներին ընկերություն է արել Անտոնիետայի հետ և վայելել նրա աջակցությունը։ 1982 թվականին Կառլոս Սաուրան նրա վեպի հիման վրա նկարահանել է «Անտոնիետա» ֆիլմը (հեղինակ՝ Ժան-Կլոդ Քարիեր, որը աշխատել է Լուիս Բունյուելի հետ)։ Իզաբել Աջանին խաղում է գլխավոր դերը, Հաննա Շիգուլան խաղում է մեկ այլ գլխավոր դերում, Վասկոնսելոսի դերը կատարում է մեքսիկացի դերասան և «ձախ» քաղաքական գործիչ Կառլոս Բրաչոն։ Մեքսիկայում նախատեսվում է նկարահանել «Անտոնիետա» կենսագրական հեռուստասերիալը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիետա Ռիվաս Մերկադո» հոդվածին։ |
|